Նատրիումի հիդրօքսիդ
Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Նատրիումի հիդրօքսիդ (), որը հայտնի է նաև որպես կաուստիկ սոդա կամ կծու նատրոն անվանումներով, մետաղական հիմք է։
Ֆիզիկական հատկություններ
Նատրիումի հիդրօքսիդը սպիտակ, պինդ նյութ է։ Եթե սոդայի նատրոնի մի կտոր թողնենք օդի մեջ մնա, ապա այն շուտով կանաչում է է, քանի որ օդից խոնավություն է կլանում։ Կծու նատրոնը ջրի մեջ լավ է լուծվում (100 գ-ում՝ 109,2 գ, 20 °C)։ Լուծվում է նաև մեթիլ և էթիլ սպիրտներում։ Կծու նատրոնը շոշափելիքի վրա թողնում է լպրծուն հետք։ Քայքայում է մաշկը, լորձաթաղանթը, գրգռում շնչառական ուղիները։ Մեծ քանակով նատրիումի հիդրօքսիդի առկայությունը փոքրացնում է աղերի և օրգանական նյութերի լուծելիությունը ջրում։
Քիմիական հատկություններ
Նատրիումի հիդրօքսիդը ալկալի է։
Նատրիումի հիդրօքսիդը չեզոքացման ռեակցիայի մեջ է մտնում բոլոր թթուների հետ՝ առաջացնելով աղեր և ջուր։ Օրինակ՝
Նա ռեակցիայի մեջ է մտնում նաև բոլոր թթուների անհիդրիդների հետ։ Այսպես, կծու նատրոնը օդից կլանում է ածխաթթու գազը, փոխարկվելով նատրիումի կարբոնատի ()՝
Ջրային լուծույթներն ուժեղ հիմքեր են, փոխազդում են թթուների, թթվային օքսիդների, բազմաթիվ աղերի հետ, լուծում են ալյումինը, սիլիցիումը, քայքայում կաշին, թուղթը և այլ նյութեր։
Կծու նատրոնը ռեակցիայի մեջ է մտնում և շատ աղերի հետ, առաջացնելով նոր հիմք և նոր աղ։ Օրինակ՝
Նատրիումի հիդրօքսիդ ստանում են կերակրի աղի լուծույթի էլեկտրոլիզով կամ սոդայի լուծույթը կրակաթի հետ եռացնելով։
Առաջացնում է բյուրեղահիդրատներ, որոնցից կայուն է՝
Անվտանգություն

Նատրիումի հիդրօքսիդը ուժեղ քայքայում է մաշկը և հյուսվածքները։ Դրա համար էլ կծու նատրոնով կամ նրա լուծույթներով աշխատելիս պետք է զգույշ լինել, որ նրանք չընկնեն ձեռքների, դեմքի և հագուստի վրա։
Կիրառումը
Կծու նատրոնը քիմիական արդյունաբերության կարևորագույն արտադրանքներից մեկն է։ Նրա գլխավոր սպառողներն են նավթարդյունաբերությունն ու օճառագործությունը։ Կաուստիկ սոդայի օգնությամբ կերոսինն ու այլ նավթանյութերը մաքրվում են թթուների խառնուրդներից, իսկ բուսական և կենդանական ճարպերից ստացվում է օճառ։
Տեսեք նաև
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
- Յու․ Վ․ Խոդակով, Լ․ Ա․ Ցվետկով և ուրիշներ։ «Քիմիա», Երևան, 1961։