Նեռնստի հավասարում

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Նեռնստի հավասարում, հավասարակշռային էլեկտրոդային պոտենցիալի (E) և էլեկտրոդային պրոցեսին մասնակցող նյութերի ակտիվությունների (կոնցենտրացիաների) (c) կապն արտահայտող հավասարում։ Իր աղի լուծույթի մեջ ընկղմած մետաղի և լուծույթի միջև առաջացած պոտենցիալների տարբերության արժեքը որոշվում է (Վ․ Նեռնստ, 1888 թվական)՝

E=E+RTnFlnc,

բանաձևով, որտեղ E-ն էլեկտրոդի նորմալ (ստանդարտ) պոտենցիալն է (c=1 մոլ/լ, E=E), R-ը՝ գազային հաստատունը, F-ը՝ Ֆարադեյի թիվը, T-ն՝ բացարձակ ջերմաստիճանը, n-ը՝ մետաղի իոնի լիցքի փոփոխությունը պրոցեսում։ Եթե էլեկտրոդների վրա ընթանում է aA+bB+cC+....nemM+pP+.... օքսիդա-վերականգնման ռեակցիան, ապա էլեկտրոդի պոտենցիալը կլինի՝

E=E+RTnFlnaAaaCc....aMmaPp....,

որտեղ E-ն նորմալ (ստանդարտ) պոտենցիալն է, aA,aC,aM,aP....՝ ռեակցիային մասնակցող նյութերի ակտիվությունները (իդեալական լուծույթների դեպքում կարելի է փոխարինել համապատասխան կոնցենտրացիաներով), a,b,c....,m,p....-ն՝ ստեքիոմետրիկ գործակիցները, n-ը՝ ռեակցիային մասնակցող էլեկտրոնների թիվը։ Պինդ նյութերի ակտիվությունը ընդունվում է 1 և բանաձևի մեջ չի մտնում (aB=1)։ Նեռնստի հավասարումը ունի տեսական և գործնական կարևոր նշանակություն։ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:ՀՍՀ