Սպիրտ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ

Հիդրոքսիլ (OH) ֆունկցիոնալ խումբը սպիրտի մոլեկուլում

Սպիրտ (ծագել է լատիներեն spiritus- ոգի բառից, հնացած ձև՝ ալկոհոլ, արաբերեն الكحول ալ-կուհուլ- փոշի բառից[1]), օրգանական միացություն, որը պարունակում է մեկ կամ մի քանի, ածխածնի (sp³ հիբրիդացման վիճակում գտնվող) հագեցած ատոմին անմիջականորեն կապված հիդրօքսիլ (-OH) ֆունկցիոնալ խումբ (հիդօքսիլ, OH)[2]։ Սպիրտը կարելի է դիտարկել որպես ջրի (H−O−H) ածանցյալ, որում ջրածնի մեկ ատոմը տեղակալված է R−O−H օրգանական ֆունկցիոնալ խմբով։

ԿՏՔՄՄ անվանակարգում այն միացությունների համար, որում հիդրօքսիլ խումբը կապված է ածխածնի (sp² հիբրիդային) չհագեցած ատոմի հետ, խորհուրդ է տրվում «էնոլներ» անվանումը (հիդրօքսիլը կապված է վինիլային C=C կապի հետ)[3] և «ֆենոլներ» (հիդրօքսիլը կապված է բենզոլային կամ այլ արոմատիկ օղակի հետ)[4]։

Սպիրտները մեծաքանակ և բազմատեսակ միացությունների դաս են ներկայացնում. նրանք շատ տարածված են բնության մեջ Կաղապար:Անցում և հաճախ կենդանի օրգանիզմներում կատարում են կարևոր գործառույթներ Կաղապար:Անցում: Օրգանական սինթեզի տեսանկյունից սպիրտները հանդիսանում են կարևոր միացություններ, հետաքրքրություն ներկայացնելով ոչ միայն որպես նպատակային, այլ նաև որպես մի շարք եզակի քիմիական հատկություններ ունեցող միջանկյալ նյութեր։ Կաղապար:Անցում Բացի այդ սպիրտները հանդիսանում են արդյունաբերական կարևոր արտադրանք,Կաղապար:Անցում և բազմաթիվ կիրառություններ ունեն ինչպես արդյունաբերությունում, այնպես էլ՝ առօրյայում։ Կաղապար:Անցում

Ստուգաբանություն

Սպիրտ եզրը հայերենին անցել է ռուսերենից, որն իր հերթին փոխառել է լատիներենից, թեև՝ լատիներենում և եվրոպական լեզուներում օգտագործվում է alcohol (ալկոհոլ) բառը։ Օրգանական քիմիայում ընդունված է օգտագործել-ոլ վերջածանցը այն մոլեկուլների անվանումներում, ուր առաջնային ֆունկցիոնալ նշանակություն ունի հիդրօքսիլ խումբը, այն է՝ սպիրտների անվանումներում։ Գոյություն ունեն ոչ առաջնային հիդրօքսիլ խումբ պարունակող մոլեկուլներ, որոնք վերցրել են -ոլ վերջածանցը (պարացետամոլ, քոլեստերոլ) և այնպիսիններ, որոնք չունեն -ոլ վերջածանց, օրինակ՝ շաքարները (գլյուկոզ, ֆրուկտոզ

Դասակարգում

Սպիրտները դասակարգվում են հետևյալ կերպ՝ (փակագծում բերված են օրինակներ)[5]։

  • Ըստ մոլեկուլում պարունակվող հիդրօքսիլ (OH-) խմբերի թվի՝

- միատոմ սպիրտներ (մեթանոլ),
- երկատոմ սպիրտներ (էթիլենգլիկոլ),
- եռատոմ սպիրտներ (գլիցերին),
- քառատոմ սպիրտներ (պենտաէրիտրիտ),
- բազմատոմ սպիրտներ (հնգատոմ սպիրտ՝ քսիլիտ

- սահմանային (հագեցած) սպիրտներ (բութանոլ),
- ոչ սահմանային (չհագեցած) սպիրտներ (ալլիլ սպիրտ, պրոպարգիլ սպիրտ),
- արոմատիկ սպիրտներ (բենզիլ սպիրտ

  • Ըստ ածխաջրածնային տեղակալիչում ցիկլի առկայության կամ բացակայության՝

- ացիկլիկ (ալիֆատիկ) սպիրտներ (էթանոլ),
- ալիցիկլիկ սպիրտներ (ցիկլոհեքսանոլ

  • Ըստ հիդրօքսիլ (OH-) խմբին միացած ածխածնի ատոմի բնույթի (միատոմ սպիրտների համար)՝

- առաջնային սպիրտներ (էթանոլ),
- երկրորդային սպիրտներ (պրոպանոլ-2),
- երրորդային սպիրտներ (2-մեթիլպրոպանոլ-2

Անվանակարգ

Կանոնական անվանակարգ

Կաղապար:Հիմնական հոդված Ըստ կանոնական անվանակարգի՝ ԿՏՔՄՄ, պարզ սպիրտների անվանումն ածանցվում է համապատասխան ալկանների անվանն ավելացնելով «-ոլ» վերջածանցը, որի դիրքը նշվում է արաբական թվանշանով։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Սպիրտներ Կաղապար:Օրգանական միացություններ