Վիոլանտրոն
Jump to navigation
Jump to search
Վիոլանտրոն, երկբենզանտրոն, , բազմամիջուկ կոնդենսված արոմատիկ երկկետոն։ Մուգ կապույտ, բյուրեղական նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 490-495 °C (քայքայվելով)։ Ջրում չի լուծվում, լուծվում է խիտ ծծմբական թթվում և նիտրոբենզոլում։ Վիոլանտրոնի ածանցյալները լույսի, քլորի և լվացման նկատմամբ կայուն կուրային ներկանյութեր են (սև, վառ կանաչ, կապտականաչ և այլն), որոնք օգտագործվում են որպես տպագրական ներկերի, պլաստմասսաների պիգմենտներ։ Առավել կարևոր է 16, 17-երկմեթօքսիվիոլանտրոնը, որը կապտավուն երանգով մուգ կանաչ ներկանյութ է։ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:ՀՍՀ