Քիմիական պոտենցիալ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Sidebar with collapsible lists

Քիմիական պոտենցիալ, նշանակումը՝ μ, թերմոդինամիկական ֆունկցիա, որը կիրառվում է փոփոխական թվով մասնիկներից կազմված համակարգի վիճակը նկարագրելու համար։ Սահմանում է թերմոդինամիկական պոտենցիալների (Գիբսի էներգիայի, ներքին էներգիայի, էնտալպիայի և այլն) փոփոխությունը համակարգում մասնիկների թվի փոփոխության ժամանակ։ Քիմիական պոտենցիալն առանց աշխատանք կատարելու համակարգի մեկ մասնիկին հաղորդված էներգիան է։ Կիրառվում է նյութական փոխազդեցությունները նկարագրելու համար։

Կիսահաղորդիչների ֆիզիկայում էլեկտրոնների համակարգի քիմիական պոտենցիալը 0 աստիճան Կելվինում հայտնի է որպես Ֆերմիի էներգիա[1]։

Սահմանում

Քիմիական պոտենցիալի սահմանումը կարելի է գրել

dE=TdSPdV+μdN

տեսքով, որտեղ E-ն համակարգի էներգիան է, S-ը՝ էնտրոպիան, N-ը՝ մասնիկների թիվը համակարգում։

Բացի μ քիմիական պոտենցիալից, այս բանաձևը սահմանում է նաև P ճնշումը և T ջերմաստիճանը։

Մեկ բաղադրիչից կազմված համակարգի համար քիմիական պոտենցիալը տրվում է

μ=ETS+PVN=GN,

բանաձևով, որտեղ GԳիբսի պոտենցիալն է։

Եթե համակարգի էներգիան կախված է ոչ թե ծավալից, այլ A1,A2... այլ թերմոդինամիկական պարամետրերից, սկզբնական բանաձևն ընդունում է

dE=TdSiaidAi+μdN

տեսքը։

Եթե համակարգում կան մի քանի տարբեր տիպի մասնիկներ, ուրեմն կան նույնքան տարբեր տիպի պոտենցիալներ։

Քիմիական պոտենցիալի կապը ազատ էներգիայի հետ կոչվում է մեծ թերմոդինամիկական պոտենցիալ։

Եթե համակարգը գտնվում է էլեկտրական դաշտում, ապա էլեկտրապես լիցքավորված մասնիկների քիմիական պոտենցիալը կոչվում է էլեկտրաքիմիական պոտենցիալԿաղապար:SfnԿաղապար:Sfn (տերմինը 1929 թվականին առաջարկել է Է․ Ա․ ԳուգենհեյմըԿաղապար:Sfn)։ Այս հատուկ անվանումը պահանջվել է էլեկտրաքիմիական պոտենցիալը պայմանականորեն ոչ էլեկտրական և էլեկտրական մասերի բաժանելու հետևանքով։ Տեսության մեջ այս բաժանումը զուտ ձևական բնույթ ունի, քանի որ էլեկտրական լիցքալիրներ են հանդես գալիս այդ նույն բանաձևային միավորները, որոնց հետ հարաբերակցվում է սովորական քիմիական պոտենցիալը և այդ պատճառով դրա քիմիական և էլեկտրական բաղադրիչներն առանձին սահմանելու եղանակ չկա։ Գործնականում էլեկտրաքիմիական պոտենցիալի բաժանումը երկու մասի լավ մոտարկում է, որովհետև բնության մեջ գոյություն ունեն մասնիկներ (էլեկտրոններ և պոզիտրոններ), որոնց համար զանգվածների փոքր լինելու հետևանքով ոչ էլեկտրական բաղադրիչի ներդրումն էլեկտրաքիմիական պոտենցիալում փոքր է՝ համեմատած էլեկտրական բաղադրիչի հետԿաղապար:SfnԿաղապար:Sfn։

Անիզոտրոպ մարմնի քիմիական պոտենցիալը երկրորդ ռանգի թենզոր է, որը կախված է լարվածությունների թենզորիցԿաղապար:Sfn։ Ինչպես և լարվածությունների թենզորը, որը իզոտրոպ միջավայրերում դառնում է գնդաձևԿաղապար:SfnԿաղապար:Sfn, իզոտրոպ միջավայրերում քիմիական պոտենցիալի գնդաձև թենզորը տալու համար մեկ սկալյար մեծությունը բավական էԿաղապար:Sfn։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն