Դիսոցման հաստատուն

testwiki-ից
01:45, 23 մայիսի 2017 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Անաղբյուր Դիսոցման հաստատուն, հավասարակշռության հաստատուն, որը բնութագրում է նյութի հակումը դիսոցման, ինչպես կոմպլեքս աղերի դեպքում դիսոցումը մոլեկուլների, իսկ օրինակ աղի դեպքում՝ իոնների։ Դիցոցման հաստատունը հիմնականում նշանակում են Kd, որը ընդունվել է հաստատունների ասոցիացիայում։ Աղերի դեպքում դիսոցման հաստատունը անվանում են իոնական հաստատուն։

Ընդհանուր ռեակցիան տրվում է հետևյալ ձևով՝

𝖠x𝖡yx𝖠+y𝖡

որտեղ 𝖠x𝖡y նյութը դիսոցվում է x գործակցով A նյութի և y գործակցով B նյութի։ Այս դեպքում դիսոցման հաստատունը արտահայտվում է հետևյալ կերպ.

Kd=[A]x×[B]y[AxBy]

որտեղ [A], [B] և [AxBy] համապատասխանաբար A, B և AxBy նյութերի կոնցենտրացիաներն են։

Սահմանում

Թույլ էլեկտրոլիտների դեպքում էլեկտրոլիտիկ դիսոցումը, ըստ Արենիուսի թեորեմի դարձելի ռեակցիա է, որը սխեմատիկորեն կարելի է ներկայացնել հետևյալ ձևով. KA↔K++A, որտեղ՝

Հավասարակշռության հաստատունը այս դեպքում արտահայտվում է այս հավասարումով.

K=[K+][A][KA]=const=f(t), (1)

որտեղ՝

  • [KA]-ն լուծույթի կոնցենտրացիան է,
  • [K+]-ը կատիոնների կոնցենտրացիան է լուծույթում,
  • [A]-ը անիոնների կոնցենտրացիան է լուծույթում։

Հավասարակշռության հաստատունը կիրառվում է դիցոցման ռեակցիաներում և կոչվում ՝ դիսոցման հաստատուն։

Էլեկտրոլիտների դիսոցումը միավալենտ իոնների

Էլեկտրոլիտի դիսոցումը միավալենտ իոնների հաճախ տեղի է ունենում մի քանի փուլով։

Օրինակ. 1 փուլ. HOOCCOOHH++OOCCOOH

2 փուլ. OOCCOOHH++OOCCOO2

KI=[H+][OOCCOOH][HOOCCOOH]=5,6102

KII=[H+][OOCCOO2][OOCCOOH]=5,4105

Դիսոցման հաստատունի և դիսոցման աստիճանի կապը

КА էլեկտրոլիտի դիսոցման հաստատունի և դիսոցման աստիճանի կապը արտահայտվում է հետևյալ կերպ՝ [A]=[K+]=α·c, [KA]=c-α·c=c·(1-α), որտեղ α էլեկտրոլիտի դիսոցման աստիճանն է։ Այդ դեպքում՝

K=[K+][A][KA]=αcαcc(1α)=α2c1α=const, (2)

Այս հարաբերությունը անվանում են Օսվալդի նոսրացման կանոն։ Շատ փոքր α-ի (α«1) դեպքում՝ K=cα², որտեղից.

α=Kc

Դիսոցման հաստատունը ուժեղ էլեկտրոլիտներում

Ուժեղ էլեկտրոլիտները պրակտիկայում դիսոցվում են ամբողջությամբ, այս պատճառով արտահայտության հայտարարը հավասարվում է զրոյի, որի պատճառով արտահայտությունը ձգտում է անվերջության։ Այս դեպքում ուժեղ էլեկտրոլիտների համար «դիսոցման հաստատուն» արտահայտությունը կորցնում է իր իմաստը։

Հաշվարկների օրինակներ

Ջրի դիսոցումը

Ջուրը հանդիսանում է թույլ էլեկտրոլիտ և նրա դիսոցումը տեղի է ունենում այս հավասարումով.

𝖧2𝖮𝖧++𝖮𝖧

Դիսոցման հաստատունը 25 °C կազմում է՝

Kd=[𝖧+][𝖮𝖧][𝖧𝟤𝖮]=1,831016:

Քանի որ ջրային լուծույթների մեծ մասում հանդես է գալիս մոլեկուլային ջուրը, և հաշվի առնելով, որ ջրի մոլային բաժինը 18,0153 գ/մոլ է, խտությունը՝ 25 °C-ում, 997,07 գ/լ է, և մաքուր ջրի կոնցենտրացիան՝ [H2O]=55,346 մոլ/լ է՝

[𝖧+][𝖮𝖧]=1014

Եթե ջրածնի իոնների և հիդրօքսիլ իոնների կոնցենտրացիաները հավասար են, կարող ենք գրել՝

[𝖧+]=[𝖮𝖧]=107

Այստեղից կարող ենք գտնել ջրի ջրածնական ցուցիչը.

𝗉𝖧=𝗅𝗀[𝖧+]=7,0

Թույլ թթուների դիսոցումը

Եկեք հաշվենք 0,01 Մ ֆտորաջրածնի դիսոցման աստիճանը և pH-ը։ Նրա դիսոցման հաստատունը կլինի՝

K=[𝖧+][𝖥][𝖧𝖥]=6,61104

Հաշվենք դիսոցման աստիճանը α-ի միջոցով։ Քանի որ [H+]=[F] =Cα, իսկ [HF]=C(1-α), հետևաբար այս հարաբերությունը տեղադրելով բանաձևի մեջ կստանաք՝

K=C2α2C(1α)=Cα21α

Լուծենք քառակուսային հավասարումը α-ի նկատմամբ.

Cα2+KαK=0
α=K+K2+4CK2C=0,226

Այս բանաձևի օգտագործումով ստանում ենք սխալ պատասխան մոտ 15 %-ով։

α=Kc=0,257

Արդեն ունենք դիսոցման հաստատունը և դիսոցման աստիճանը, կարող ենք որոշել լուծույթի ջրածնական ցուցիչը.

𝗉𝖧=𝗅𝗀[𝖧+]=𝗅𝗀(Cα)=𝗅𝗀 0.00226=2,65:

Տես նաև