Ցինկի օքսիդ

testwiki-ից
11:43, 17 նոյեմբերի 2021 տարբերակ, 212.73.65.135 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Ցինկի օքսիդ, ZnO, ցինկի և թթվածնի միացությունը։ Ջրում չլուծվող, անգույն բյուրեղներ են, խտությունը՝ 5700 կգ/մ³։ Տաքացնելիս (1800 °C) սուբլիմվում է և նստում մետաքսաթել հիշեցնող բյուրեղների ձևով («ալքիմիական մետաքս»)։ Քիմիապես կայուն է։ Ամֆոտեր է, լուծվում է թթուներում և ալկալիներում։ Բնության մեջ հանդիպում է ցինկիտ միներալի ձևով։ Ստանում են ցինկի գոլորշիները օդում այրելով։ Օգտագործվում է որպես վուլկանիզատոր, վուլկանացման ակտիվատոր, կատալիզատոր և սպիտակ պիգմենտ, բժշկության մեջ, կոսմետիկայում։

Կաղապար:ՀՍՀ