Ցինկի օքսիդ
Jump to navigation
Jump to search
Ցինկի օքսիդ, , ցինկի և թթվածնի միացությունը։ Ջրում չլուծվող, անգույն բյուրեղներ են, խտությունը՝ 5700 կգ/մ³։ Տաքացնելիս (1800 °C) սուբլիմվում է և նստում մետաքսաթել հիշեցնող բյուրեղների ձևով («ալքիմիական մետաքս»)։ Քիմիապես կայուն է։ Ամֆոտեր է, լուծվում է թթուներում և ալկալիներում։ Բնության մեջ հանդիպում է ցինկիտ միներալի ձևով։ Ստանում են ցինկի գոլորշիները օդում այրելով։ Օգտագործվում է որպես վուլկանիզատոր, վուլկանացման ակտիվատոր, կատալիզատոր և սպիտակ պիգմենտ, բժշկության մեջ, կոսմետիկայում։