Տեսակարար ջերմունակություն

Տեսակարար ջերմունակություն, միավոր զանգվածի ջերմունակություն։ Տեսակարար ջերմունակությունը հավասար է ջերմունակության և զանգվածի հարաբերությանը։ Ֆիզիկական մեծություն է ,որը ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ մեկ կիլոգրամ նյութը մեկ աստիճանով տաքացնելու համար[1]։ Միավորների Միջազգային Համակարգում (ՄՀ) չափվում է Ջ/(կգ·Կ)[2] (ջոուլ բաժանած կիլոգրամ անգամ կելվին) միավորով։ Երբեմն օգտագործվում է արտահամակարգային միավոր կալ/(կգ․°C) և այլն։
Տեսակարար ջերմունակությունը սովորաբար նշանակովում է Կաղապար:Mvar կամ Կաղապար:Mvar ՝ հաճախ ինդեքսով։
Տեսակարար ջերմունակության արժեքի վրա ազդում է նյութի սկզբնական ջերմաստիճանը և այլ ջերմադինամիկական պարամետրերից։ Օրինակ․ջրի ջերմունակության հաշվումը կտա տարբեր արդյունէներ,եթե չափեն այն 20 կամ 60 աստիճանում։ Տարբեր կստացվի նաև այն դեպքերում, երբ չափվում է ջերմունակությունը հաստատուն ճնշման, ջերմաստիճանի կամ ծավալի դեպքում։
Տեսակարար ջերմունակության հաշվման բանաձևն է․
որտեղ
- Կաղապար:Mvar - տեսակրար ջերմունակությունն է․
- Կաղապար:Mvar - տաքացման ընթացքում մարմնի ստացած (կամ հովանալիս շրջապատին տված) ջերմության քանակն է․
- Կաղապար:Mvar - տաքացվող (կամ հովացող) մարմնի զանգվածն է․
- Կաղապար:Math — Վերջնական և սկզբնական ջերմաստիճանների տարբերությունն է։ֆորտնայտ
Քանի որ, տեսակարար ջերմունակությունը կախված է ջերմաստիճանից, ապա ավելի ճիշտ է օգտվել անվերջ փոքր և -ով բանաձևից․
Որոշ նյութերի տեսակարար ջերմունակության աղյուսակ
Ներկայացված են նյութերի տեսակարար ջերմունակությունները՝ հաստատուն ճնշման դեպքում։
| Նյութ | Ագրեգատային
վիճակ |
Տեսակարար
ջերմունակություն, կՋ/(կգ·Կ) |
|---|---|---|
| Ջրածին | գազ | 14,304[3] |
| Ամոնյակ | գազ | 4,359—5,475 |
| Հելիում | գազ | 5,193[3] |
| Ջուր (300 Կ, 27 °C) | հեղուկ | 4,1806[4] |
| Գարեջրային խտանյութ | հեղուկ | 3,927 |
| Լիթիում | պինդ նյութ | 3,582[3] |
| էթանոլ | հեղուկ | 2,438[5] |
| Սառույց (273 Կ, 0 °C) | պինդ նյութ | 2,11[6] |
| Ջրային գոլորշի (373 Կ, 100 °C) | գազ | 2,0784[4] |
| Նավթային յուղեր | հեղուկ | 1,670—2,010 |
| Բերիլիում | պինդ նյութ | 1,825[3] |
| Ազոտ | գազ | 1,040[3] |
| Օդ (100 % խոնավություն) | գազ | 1,030 |
| Օդ (չոր, 300 Կ, 27 °C) | գազ | 1,007[7] |
| Թթվածին (O2) | գազ | 0,918[3] |
| Ալյումին | պինդ նյութ | 0,897[3] |
| Գրաֆիտ | պինդ նյութ | 0,709[3] |
| Կվարցային ապակի | պինդ նյութ | 0,703 |
| Թուջ | պինդ նյութ | 0,554[8] |
| Ալմաստ | պինդ նյութ | 0,502 |
| Պողպատ | պինդ նյութ | 0,468[8] |
| Երկաթ | պինդ նյութ | 0,449[3] |
| Պղինձ | պինդ նյութ | 0,385[3] |
| Լատուն | պինդ նյութ | 0,920[8] |
| Մոլիբդեն | պինդ նյութ | 0,251[3] |
| Անագ (սպիտակ) | պինդ նյութ | 0,227[3] |
| Սնդիկ | հեղուկ | 0,140[3] |
| Վոլֆրամ | պինդ նյութ | 0,132[3] |
| Կապար | պինդ նյութ | 0,130[3] |
| Ոսկի | պինդ նյութ | 0,129[3] |
| Ստանդարտ պայմաններում (Կաղապար:Nobr, Կաղապար:Nobr), | ||
| Նյութ | Տեսակարար
ջերմունակություն, կՋ/(կգ·Կ) |
|---|---|
| Փայտանյութ | 1,700 |
| Գիպս | 1,090 |
| Ասֆալտ | 0,920 |
| Տալկքլորիդ | 0,980 |
| Բետոն | 0,880 |
| Մարմար | 0,880 |
| Ապակի պաատուհանի | 0,840 |
| Կարմիր կերամիկական
ագուռ |
0,840—0,880[9] |
| Սիլիկատային ագուռ | 0,750—0,840[9] |
| Ավազ | 0,835 |
| Բնահող | 0,800 |
| Գրանիտ | 0,790 |
| Կլոնգաս ապակի | 0,670 |
| Ֆլինտ ապակի | 0,503 |
| Պողպատ | 0,470 |
Տես նաև
- Ջերմունակություն
- Ծավալային ջերմունակություն
- Մոլային ջերմունակություն
- Թաքնված ջերմաքանակ
- Իդեալական գազի ջերմունակություն
- Հալման տեսակարար ջերմություն
Ծանոթագրություն
Գրականություն
- Таблицы физических величин. Справочник, под ред. И. К. Кикоина, М., 1976.
- Савухин Д. В. Общий курс физики. — Т. II. Термодинамика и молекулярная физика.
- Կաղապար:Статья
- ↑ Для неоднородного (по химическому составу) образца удельная теплоемкость является дифференциальной характеристикой , меняющейся от точки к точке. Зависит она в принципе и от температуры (хотя во многих случаях изменяется достаточно слабо при достаточно больших изменениях температуры), при этом строго говоря определяется — вслед за теплоёмкостью — как дифференциальная величина и по температурной оси, т. е. строго говоря следует рассматривать изменение температуры в определении удельной теплоёмкости не на один градус (тем более не на какую-то более крупную единицу температуры), а на малое с соответствующим количеством переданной теплоты . (См. далее основной текст.)
- ↑ Кельвины (К) здесь можно заменять на градусы Цельсия (°C), поскольку эти температурные шкалы (абсолютная и шкала Цельсия) отличаются друг от друга лишь начальной точкой, но не величиной единицы измерения.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 Կաղապար:CRC90
- ↑ 4,0 4,1 Կաղապար:CRC90
- ↑ Կաղապար:CRC90
- ↑ Կաղապար:CRC90
- ↑ Կաղապար:CRC90
- ↑ 8,0 8,1 8,2 Կաղապար:Cite web
- ↑ 9,0 9,1 Плотность и удельная теплоемкость кирпича: таблица значений.