Մեկ փոփոխականի քառակուսային ֆունկցիա

testwiki-ից
22:56, 16 մարտի 2021 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search
f(x)=x2x2 ֆունկցիայի գրաֆիկ

Քառակուսային ֆունկցիա, երկրորդ աստիճանի ամբողջ ռացիոնալ ֆունկցիա։ f(x)=ax2+bx+c հավասարումը քառակուսային ֆունկցիա է և պարունակում է քառակուսի եռանդամ, որտեղ a0 և a,b,c ։ Քառակուսային ֆունկցիայի գրաֆիկը պարաբոլ է։ Քառակուսային ֆունկցիայի շատ հատկություններ կապված են պարաբոլի գագաթի հետ, որը որոշում է գրաֆիկի դիրքը և տեսքը։

Հիմնական հատկություններ

Քառակուսային f(x)=ax2+bx+c ֆունկցիայի շատ հատկություններ կախված են a գործակցի արժեքից։ Հետևյալ աղյուսակը ամփոփում է քառակուսի ֆունկցիայի հիմնական հատկությունները[1]։

Հատկություն a>0 a<0
Ֆունկցիայի որոշման տիրույթ D(f)=
Ֆունկցիայի արժեքների տիրույթ E(f)=[b24ac4a;+) E(f)=(;b24ac4a]
Ֆունկցիայի զույգությունը Զույգ է b=0 դեպքում, կենտ է b0 դեպքում
Ֆունկցիայի պարբերականությունը Ոչ պարբերական ֆունկցիա
Ֆունկցիայի անընդհատությունը Անընդհատ է, խզման կետեր չկան
Ֆունկցիայի զրոները x1,2=b±D2a, եթե D=b24ac0իրական զրոներ չկան, եթե D=b24ac<0
Ֆունկցիայի սահմանը x± դեպքում f(x)+ , x± դեպքում f(x), x± դեպքում
Ֆունկցիայի դիֆերենցելիություն Ամենուր բազմակի դիֆերենցելի էf(x)=2ax+b,f(x)=2a,f(x)=0
Էքստրեմումի կետերը (բացարջակ էքստրեմում) xmin=b2a (մինիմում) xmax=b2a (մաքսիմում)
Խիստ մոնոտոնության միջակայքերը նվազում է (;b2a]աճում է [b2a;+) աճում է (;b2a]նվազում է [b2a;+)
Ֆունկցիայի ուռուցիկությունը Ամենուրեք գոգավոր ֆունկցիա Ամենուրեք ուռուցիկ ֆունկցիա
Ճկման կետ Ճկման կետերը բցակայում են
Ֆունկցիայի սահմանափակումները Սահմանափակ ներքևից Սահմանափակ վերևից
Ֆունկցիայի առավելագույն արժեքը Բացակայում է ymax=b24ac4a
Ֆունկցիայի նվազագույն արժեքը ymin=b24ac4a Բացակայում է
Ֆունկցիայի դրական արժեքները (;x1)(x2;+) (x1;x2)
Ֆունկցիայի բացասական արժեքները (x1;x2) (;x1)(x2;+)

Գործակիցների ազդեցությունը գրաֆիկի ձևափոխության վրա

Քառակուսյին ֆունկցիայի գրառման ստանդարտ ձև

Влияние коэффициентов a, b и c на параболу

a, b и c իրական թվերը քառակուսի ֆունկցիայի ընդհանուր արձանագրման մեջ կոչվում են նրա գործակիցներ։ Այս դեպքում a գործակիցը ընդունված է անվանել ավագ, իսկ c գործակիցը՝ ազատ։ Յուրաքանչյուր գործակցի փոփոխությունը հանգեցնում է պարաբոլի որոշակի փոխակերպումների։

a գործակցի արժեքով կարելի է դատել այն մասին, թե որ ուղղությամբ են ուղղված նրա ճյուղերը (վեր կամ վար) և գնահատել դրա ձգման կամ սեղմման աստիճանը օրդինատների առանցքի նկատմամբ։

Եթե a>0, ապա պարաբոլի ճյուղերը ուղղված են դեպի վեր, այսինքն, նրա գագաթը գտնվում է ներքևում։

Եթե a<0, ապա պարաբոլի ճյուղերը ուղղված են ներքև, այսինքն, նրա գագաթը գտնվում է վերևում։

Եթե |a|<1, ապա պարաբոլը սեղմվում է օրդինատների առանցքի վրա, այսինքն, կարծես ավելիկ այն է և հարթ։

Եթե |a|>1, ապա պարաբոլը ձգվել է օրդինատների առանցքի վրա, այսինքն, կարծես ավելի նեղ է և կտրուկ։

a գործակցի արժեքի ազդեցությունը առավել պարզապես թույլ է տալիս ցույց պատկերացնել ֆունկցիայի տեսքը կախված գործակցի արժեքից, այսինքն, այն դեպքում, երբ b=0 և C=0, ապաf(x)=ax2։ Այն դեպքում, երբ a=0 քառակուսի ֆունկցիան վերածվում է գծայինի։

c գործակիցը բնութագրում է պարաբոլայի զուգահեռ տեղափոխությունը օրդինատների առանցքի նկատմամբ (այսինքն՝ վեր կամ վար)։ Այս գործակցի արժեքը 1-ով բարձրացնելու դեպքում գրաֆիկը տեղափոխում է 1-ով։ Համապատասխանաբար, եթե դուք նվազեցնել գործակիցը պարաբոլը կտեղափոխվի ներքև։ Քանի որ, b գործակիցը նույնպես ազդում է պարաբոլայի վերին դիրքի վրա, ապա միայն c գործակցի արժեքից չի կարելի դատել այն մասին, թե արդյոք գագաթը գտնվում է աբսցիսների առանցքից բարձր կամ ցածր։

Ցանկացած f(x)=ax2+bx+c տեսքի քառակուսային ֆունկցիայի ձևափոխումը f(x)=a(xx0)2+y0 տեսքի, թույլ է տալիս օգտվել երկանդամների կրճատ բազմապատկման բանաձևերից։

f(x)=ax2+bx+c
=a(x2+bax)+c
=a(x2+bax+b24a2b24a2)+c
=a(x2+2xb2a+b24a2)b24a+c
=a(x+b2a)2+b24a+4ac4a
=a(xb2a)2+b2+4ac4a
=a(xx0)2+y0, где x0=b2a и y0=b2+4ac4a

Ֆունկցիայի զրոներ

Քառակուսային ֆունկցիան երկրորդ աստիճանի ամբողջ ռացիոնալ ֆունկցիա է, ուստի այն կարող է ունենալ ոչ ավելի, քան երկու զրոներ իրական տիրույթում։

Առանց համապատասխան քառակուսի հավասարման լուծման, քառակուսային ֆունկցիայի զրոները որոշելը հնարավոր է դիսկրիմինանտի հաշվման միջոցով։

Լրիվ դիսկրիմինանտ (որոշիչ) Կրճատ դիսկրիմինանտ Բերված դիսկրիմինանտ
f(x)=ax2+bx+c f(x)=ax2+bx+c f(x)=x2+px+q
D=b24ac D=(b2)2ac D=(p2)2q

Անկախ դիսկրիմինանտի որոշմանձևից ճիշտ են հետևյալ պնդումները․

  • Եթե D=0, ապա պարաբոլի գագաթի աբսցիսը կլինի ֆունկցիայի միակ զրոն։
  • Եթե D>0, ապա ֆունկցիան ունի աբսցիսների առանցքի հետ երկու հատման կետ,այսինքն երկու զրո։
  • Եթե D<0, ապա ֆունկցիան զրոներ չունի, քանի որ գրաֆիկը չի հատվում աբսցիսների առանցքի հետ։
  • Օրինակ, f(x)=2x2+8x+5 ֆունկցիայի համար՝
D=b24ac=82425=6440=24>0.

Սա նշանակում է,որ տվյալ ֆունկցիան ունի երկու իրական զրոներ։

Դրսևորումներ գործնականում

Տես նաև

  • Քառակուսային եռանդամ
  • Պարաբոլ

Ծանոթագրություն

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն