Նավիե-Ստոքսի հավասարում

testwiki-ից
12:25, 13 մարտի 2024 տարբերակ, imported>ԱշոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Հոծ միջավայրերի մեխանիկա

Նավիե–Ստոքսի բանաձևի հիման վրա կառուցված 3D գրաֆիկ

Նավիե-Ստոքսի հավասարում (Լ. Նավիեի և Ջ. Ստոքսի անունով), մածուցիկ հեղուկի (գազի) շարժման դիֆերենցիալ հավասարում։ Անսեղմելի (ρ=const խտությամբ) և չտաքացվող (T=const ջերմաստիճանով) հեղուկի համար Նավիե-Ստոքսի հավասարում ուղղանկյուն կոորդինատական համակարգում տրվում է 3 հավասարումների համակարգով (բերվում է միայն մեկը, մյուս երկուսը ստացվում են՝ x-ը փոխարինելով y-ով, y-ը՝ z-ով, z-ը՝ x-ով).

vxt+vxvxx+vyvxy+vzvxz=x1ρpx+νΔ2Vx (1)

Այստեղ t-ն ժամանակն է, x,y,z-ը հեղուկի մասնիկի կոորդինատներն են, vx,vy,vz-ը՝ մասնիկի (v) արագության պրոյեկցիաներն են. ν=μρ -ն՝ մածուցիկության կինեմատիկական գործակիցն է, Δ-ն՝ Լապլասի օպերատորը, p-ն՝ ճնշումը, X,Y,Z-ը ծավալային ուժի պրոյեկցիաները։ Համակարգը փակ լինելու համար 1-ին հավասարմանը միացնում են նաև անխզելիության հավասարումը, որն անսեղմելի հեղուկի համար ունի՝

θ=vxx+vyy+vzz=0, (2)

տեսքը։ Այս երկու հավասարումների ինտեգրման համար տրվում են սկզբնական և եզրային պայմաններ։ Նավիե-Ստոքսի հավասարումը կիրառում են իրական գազերի և հեղուկների շարժումն ուսումնասիրելիս, ընդ որում հիմնականում սահմանափակվում են մոտավոր լուծումներով։

Տես նաև

Կաղապար:ՀՍՀ