Իոնային կապ

testwiki-ից
13:19, 16 մարտի 2025 տարբերակ, imported>Quantum Researcher
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Իոնային կապ, քիմիական կապ առաջանում է միայն այն ատոմների միջև, որոնց էլեկտրաբացասականության տարբերությունը շատ մեծ է։ Եթե այդ տարբերությունը 1.7 և ավելի միավոր է, ապա էլեկտրոնը մի ատոմից գրեթե ամբողջությամբ է անցնում մյուս ատոմին, և գոյանում են իոններ[1]։

Կապի առաջացումը

Իոնային կապի առաջացումը նատրիում և քլոր տարրերի միջև, որոնց էլեկտրաբացասականությունների տարբերությունը հավասար է՝ 3,16-0,93 = 2,23։ Իրար մոտենալիս քլորի ատոմը նատրիումի ատոմից վերցնում է մեկ էլեկտրոն, որի հետևանքով և՛ առաջինը, և՛ երկրորդը ձեռք են բերում ազնիվ գազերի էլեկտրոնային փոխդասավորություն (մեկը՝ նեոնի, մյուսը՝ արգոնի

Na1eNa+

Cl+1eCl

Na++ClNaCl

Գոյացած իոնների միջև առկա է էլեկտրաստատիկ ուժեղ ձգողության ուժ, որը և կոչվում է իոնային կապ։

Ատոմների փոխազդեցություն

Իոնային կապն առաջանում է I և II խմբերի բնորոշ մետաղների (Na, K, Ca, Mg և այլն) և VI ու VII խմբերի բնորոշ ոչմետաղների (F, Cl, Br, O, N և այլն) ատոմների միջև։ Տարրերի էլեկտրաբացասականության տարբերության նվազման հետ քիմիական կապի իոնականությունը պակասում է, և սկսում է գերակշռել կովալենտ կապը։

Իոնային կապ կարող է լինել ոչ միայն երկտարր միացություններում, ինչպիսիք են՝ NaCl, CaF2, CsBr, այլև բազմատարր միացություններում, օրինակ՝ NaNO3, KClO4, MgSO4, NaOH և այլն։

Իոնային բյուրեղացանց

Նկար 1. NaCl-ի (ա) և CsCl-ի (բ) իոնային բյուրեղացանցերի գծապատկերները

Այն միացությունները, որոնցում գոյություն ունի իոնային կապ, առաջացնում են իոնային բյուրեղացանց։ Օրինակ՝ նատրիումի քլորիդի բյուրեղացանցն իոնային է, որում յուրաքանչյուր Na+ իոն շրջապատված է 6Cl իոնով, և նույն ձևով յուրաքանչյուր Cl իոն՝ 6Na+իոնով (նկար 1, ա)։ Նատրիումի քլորիդի բյուրեղացանցի երկրաչափական պատկերը խորանարդ է։

Իոնային կապի կարևոր առանձնահատկությունն է ուղղորդվածություն և հագեցվածություն չունենալը։ Սրանք պայմանավորված են հենց իոնի բնույթով։

Իոնի լիցքը գնդային մակերևույթի վրա բաշխված է հավասարաչափ, այդ պատճառով իր էլեկտրական դաշտի ազդեցությունը հավասարապես է տարածում բոլոր ուղղություններով։ Գոյություն չունի որևէ արտոնյալ ուղղություն, որով իոնը կապվի միայն մեկ իոնի հետ։ Իոնը միևնույն ուժով կարող է ձգել հակառակ լիցք կրող իոններ բոլոր ուղղություններով։ Ուրեմն իոնային կապը ուղղորդվածություն չունի։ Դա հանգեցնում է այն բանին, որ իոնային կապը չունի նաև հագեցվածություն։ Նատրիումի և ցեզիումի քլորիդների (ա, բ) բյուրեղացանցերի օրինակը դրա վկայությունն է։

Իոնային բյուրեղացանց ունեցող նյութերը, շնորհիվ իոնային կապի մեծ ամրության, բնութագրվում են հալման բարձր ջերմաստիճանով։ Դրանց բնորոշ է նաև որոշ կարծրություն։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Արտաքին հղումներ