Արտադրյալ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Գիտության մեջ արտադրյալը (կամ` բազմապատիկը) ցանկացած մեծության ու ամբողջ թվի բազմապատկման արդյունքն է[1][2][3]։ Այսինքն՝ ցանկացած a և b մեծությունների համար կարող ենք ասել, որ ba-ի բազմապատիկն է, եթե b=na ինչ-որ n ամբողջ թվի համար, որը կոչվում է բազմապատկիչ։ Եթե aզրո չէ, սա համարժեք է «b/a հարաբերությունն ամբողջ թիվ է» ասելուն[4][5][6]։

Մաթեմատիկայում, երբ a-ն և b-ն ամբողջ թվեր են, և ba-ի բազմապատիկն է, a-ն կոչվում է bբաժանելի։ Կարելի է նաև ասել, որ a-ն բաժանում է b-ին։ Եթե a-ն և b-ն ամբողջ թվեր չեն, հստակության համար մաթեմատիկոսները գերադասում են ասել «ամբողջ բազմապատիկ»՝ պարզապես «բազմապատիկ»-ի փոխարեն։ Իրականում «բազմապատիկ»-ը կիրառվում է տարբեր ենթատեքստերում․ օրինակ, բազմանդամ p-ն մեկ այլ բազմանդամ q-ի բազմապատիկ է, եթե գոյություն ունի ինչ-որ երրորդ բազմանդամ r, որի համար ճիշտ է p=qr հավասարումը։

Որոշ աշխատություններում «abենթաբազմապատիկն է» սահմանումը նշանակում է, որ «ba-ի ամբողջ բազմապատիկն է»[7][8]։ Այս տերմինաբանությունն օգտագործվում է նաև չափման միավորների համար (օրինակ՝ BIPM համակարգում), որտեղ հիմնական միավորի ենթաբազմապատիկը հիմնական միավորին նախածանց ավելացնելով անվանված միավոր է, և սահմանվում է որպես հիմնական միավորն ամբողջ թվով (սովորաբար` 103-ով) բաժանելիս ստացված քանորդ։ Օրինակ, միլիմետրը մետրի 103 աստիճանի ենթաբազմապատիկն է[9]։ Նաև․ դյույմը կարելի է համարել ֆուտի 12-րդ աստիճանի, կամ՝ յարդի 36-րդ աստիճանի ենթաբազմապատիկ։

Օրինակներ

14, 49, –21 և 0-ն 7-ի բազմապատիկներ են, իսկ 3-ն ու –6-ը՝ ոչ։ Պատճառն այն է, որ գոյություն ունեն այնպիսի ամբողջ թվեր, որոնցով 7-ը բազմապատկելիս կարող ենք ստաանալ 14, 49, –21 և 0, իսկ 3 կամ –6 ստանալու համար նման ամբողջ թվեր գոյություն չունեն։

Ստորև նշված հավասարումները ներկայացնում են համապատսխան թվերը (մասնավորապես` 3-ն ու –6-ը) որպես 7-ի և մեկ այլ՝ միակ հնարավոր, իրական թվի արտադրյալ․

  • 14=7×2
  • 49=7×7
  • 21=7×(3)
  • 0=7×0
  • 3=7×(3/7), որտեղ 3/7-ն ամբողջ թիվ չի
  • 6=7×(6/7), որտեղ 6/7-ն ամբողջ թիվ չի

Հատկություններ

  • 0-ն ցանկացած թվի բազմապատիկ է (0=0b
  • Ցանկացած n ամբողջ թվի և կամայական այլ ամբողջ թվի արտադրյալն n-ի բազմապատիկն է։ Մասնավորապես՝ n-ն իր սեփական բազմապատիկն է, քանի որ այն հավասար է n×1-ի, իսկ 1-ն ամբողջ թիվ է։
  • Եթե a-ն ու bx-ի բազմապատիկներ են, ապա (a+b)-ն և (ab)-ն նույնպես x-ի բազմապատիկներ են։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ