Բազմանկյուն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Դիտարկենք մի պատկեր, որը կազմված է AB,BC,CD, ........, EF,FA հատվածներից այնպես, որ կից հատվածները չեն գտնվում մի ուղղի վրա, իսկ ոչ կից հատվածները ընդհանուր կետ չունեն։ Այդպիսի պատկերը կոչվում է բազմանկյուն։ A,B,C..........., F կետերը կոչվում են բազմանկյան գագաթներ, իսկ այդ կետերով կազմված հատվածները՝ կողմեր։ Բոլոր կողմերի երկարությունների գումարը կոչվում է բազմանկյան պարագիծ։

n հատ գագաթ ունեցող բազմանկյունն անվանում են n- անկյուն։ Այն ունի n կողմ։ Բազմանկյան օրինակ է քառանկյունը։

մինի‎

Նկարում պատկերված է A1A2A3A4A5 հնգանկյունը։ Բազմանկյան մի կողմին պատկանող երկու գագաթները կոչվում են հարևան գագաթներ։ Երկու ոչ հարևան գագաթները միացնող հատվածը կոչվում է բազմանկյան անկյունագիծ։ Յուրաքանչյուր բազմանկյուն հարթությունը տրոհում է երկու մասի, որոնցից մեկը կոչվում է բազմանկյան ներքին տիրույթ, իսկ մյուսը՝ արտաքին տիրույթ։ Բազմանկյան և նրա ներքին տիրույթի միավորում հանդիսացող պատկերը ևս անվանվում է բազմանկյուն։

Ուռուցիկ բազմակյուն

Բազմանկյունը կոչվում է ուռուցիկ, եթե ընկած է իր ցանկացած երկու հարևան գագաթներով անցնող ուղիղներից յուրաքանչյուրի մի կողմում։ Գտնենք ուռուցիկ n - անկյան անկյունների գումարը։ n - անկյան գագաթները նշանակենք այսպես ` A1, A2An։ Անկյունների գումարը հաշվելու համար A1 գագաթը միացնենք մյուս գագաթներին։ Արդյունքում ստացվում են n2 հատ եռանկյուններ։ Այդ եռանկյունների անկյունների գումարը հավասար է n - անկյուն բազմանկյան անկյունների գումարին։ Քանի որ յուրաքանչյուր եռանկյան անկյունների գումարը 180° է, ուստի մեր բազմանկյան անկյունների գումարը, այն է n2 եռանկյունների անկյունների գումարը հավասար է (n-2)*180°։ Այսպիսով ` ուռուցիկ n - անկյան անկյունների գումարը (n-2)*180° է։

Մակերես

Բազմանկյան մակերեսը բազմանկյան այն մասի մեծությունն է, որ գրավում է այդ բազմանկյունը։ Բազմանկյան մակերեսը չափելու համար ընտրվում է չափման միավոր։ Որպես մակերիեսների չափման միավոր է ընդունվում սանտիմետրը։ Սովորաբար, չափում են բազմանկյունների հետ կապված որոշ հատվածները միայն, իսկ հետո մակերեսը հաշվում են որոշակի բանաձևերով։ Այդ բանաձևերի արտածումը հիմնվում է մակերեսների որոշ հատկությունների վրա։ Եթե երկու բազմանկյունները իրար հավասար են, ապա մակերեսների չափման միավորը և նրա մասերը այդ բազմանկյունների մեջ տեղադրվում են նույնքան անգամ, այսինքն՝ տեղի է ունենում որոշ հատկություններ։

Արտաքին հղումներ

  • Երկրաչափություն 8-րդ դասարանի դասագիրք

Կաղապար:ՀՍՀ