Գադոլինիում

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Քիմիական տարր Կաղապար:Պարբերական համակարգի տարր Գադոլինիում (Կաղապար:Lang-lat)՝ քիմիական տարր է, որի նշանն է Gd, տարրերի պարբերական համակարգի 3-րդ խմբի քիմիական f-տարր, լանթանիդ է, կարգահամարը՝ 64, ատոմական զանգվածը՝ 157, 25։ Ատոմի էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն է 4f75s25p65d16s2, К-, L-, M-, N- թաղանթները լրացված են

Պատմություն

Առաջին անգամ գադոլինիտ միներալից անջատել է Ժ․ Շ․ Մարինյակը, 1880 թվականին։ Անվանվել է ի պատիվ ֆինն քիմիկոս Յ․ Գադոլինի։

Բնության մեջ

Գադոլինիում համաձուլվածքը

Բնության մեջ հանդիպում է այլ լանթանիդների հետ, գադոլինիտ, քսենոտիմ և այլ միներալներում։ Երկրակեղևը պարունակում է 0, 001 % (ըստ զանգվածի) գադոլինիում։ Պարունակթյունը օվիկիանոսի ջրում՝ 2, 4×10−6մգ/լ։

Հանքավայրեր

Գադոլինիումը մտնում է լանթանիդների կազմի մեջ, որոնք հիմնականում հանդիպում են ԱՄՆ-ում, Ղազախստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Սկանդինավիաում։

Ստացում

Մետաղական գադոլինիումը ստանում են GdCl2•6H2O-ի, նատրիումի ու լիթիումի քլորիդների հալված խառնուրդի էլեկտրոլիզից՝ օգտագործելով կադմիումե կաթոդ։

2 GdF3+3 Ca2 Gd+3 CaF2

Կադմիումից անջատում են թորելով վակուում պայմաններում (1300 °C)։

Գներ

Մետաղական մաքուր՝ 99, 9 %, գադոլինիումի 1 կգ գինը 2014 թվականին կազմել է 132, 5 ԱՄՆ դոլլար[1]։

Ֆիզիկական հատկություններ

Գադոլինիում

Սպիտակ, արծաթափայլ մետաղ է, խտությունը՝ 7886 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 1312-1315 °C, եռմանը՝ 2830 °C։ Ֆեռոմագնիսական է։ Գադոլինիումը միացություններում եռարժեք է։

Քիմիական հատկություններ

Քիմիապես ակտիվ տարր է։ Օդում դանդաղ օքսիդանում է՝ առաջացնելով Gd2O3։

2 4Gd+3O22Gd2O3

Գադոլինիումի հիդրօքսիդը թույլ հիմք է։ Տաքացնելիս գադոլինիումը միանում է ջրածնի հետ։

Աղերն անգույն են, քլորիդը, սուլֆատը, նիտրատը ջրում լուծելի են, ֆտորիդը, կարբոնատը և ֆոսֆատը՝ անլուծելի։

2Gd+3X22GdX3

Գադոլինիումը միացություններ է առաջացնում նաև ոչ մետաղների և մետաղների հետ։

Իզոտոպներ

Բնության մեջ գտնվում են գադոլինիումի 152, 154, 155, 156, 157, 158 և 160 զանգվածի թվերով կայուն իզոտոպներ։ Արհեստականորեն ստացվել են 145-161 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից երեքը (148, 149 և 150 զանգվածի թվերով) α-ճառագայթիչներ են։

Իզոտոպ Կյանքի տևողություն Քայքայման էներգիան ՄէՎ Սպին Քայքայում (en) հաճախականություն %
137Gd 7 s 8, 8 K/β+ = 100  
139Gd 4, 9 s 7, 7 (K/β+), 6, 3 (β+p) 9/2− K/β+ = ?, β+p = ?  
140Gd 15, 8 s 5, 5 0+ K/β+ = 100  
141Gd 14 s 7, 2 (K/β+), 4, 9 (Kp) (1/2+) K/β+ = 100, Kp = 0, 03  
141m1Gd 24, 5 s 7, 578 (K/β+), 0, 378 (IT) (11/2−) K/β+ = 89, IT = 11  
142Gd 70, 2 s 4, 5 0+ K/β+ = 100  
143Gd 39 s 6, 01 (1/2) + K/β+ = 100, Kp < 0, 001  
143m1Gd 112 s 6, 163 (11/2−) K/β+ = 100  
144Gd 4, 5 min 3, 74 0+ K/β+ = 100  
145Gd 23, 0 min 5, 05 1/2+ K/β+ = 100  
145m1Gd 85 s 0, 749 (IT), 5, 799 (K/β+) 11/2− IT = 94, 3, K/β+ = 5, 7  
146Gd 48, 27 d 1, 030 0+ K = 100  
147Gd 38, 06 h 2, 187 7/2− K/β+ = 100  
148Gd 74, 6 a 3, 271 0+ α = 100  
149Gd 9, 28 d 1, 314 (K/β+), 3, 100 (α) 7/2− K/β+ = 100, α = 4, 3 × 10−4  
150Gd 1, 79 × 106 a 2, 809 0+ α = 100  
151Gd 124 d 0, 464 (K), 2, 653 (α) 7/2− K = 100, α ≈ 8 × 10−7  
152Gd 1, 08 × 1014 a 2, 205 0+ α = 100 0, 20
153Gd 240, 4 d 0, 485 3/2− K = 100  
154Gd stabil 0+   2, 18
155Gd stabil 3/2−   14, 80
155m1Gd 31, 97 ms 0, 121 11/2− IT = 100  
156Gd stabil 0+   20, 47
157Gd stabil 3/2−   15, 65
158Gd stabil 0+   24, 84
159Gd 18, 479 h 0, 971 3/2− β = 100  
160Gd ≥ 1, 3 × 1021 a 0+ ββ = ? 21, 86
161Gd 3, 66 min 1, 956 5/2− β = 100  
162Gd 8, 4 min 1, 39 0+ β = 100  
163Gd 68 s 3, 1 (5/2−) β = 100  
164Gd 45 s 2, 3 0+ β = 100  

Կիրառություն

Գադոլինիումը ջերմային նեյտրոնների զավթման հատվածքով (70000 բառն) գերազանցում է հայտնի բոլոր տարրերին և կիրառվում միջուկային ռեակտորներում։

Գադոլինիումի որոշ աղեր, օրինակ՝ Gd2(SO4)3•8H2O, կիրառվում են գերցածր ջերմաստիճաններ (բացարձակ զրոյին մոտ) ստանալու համար։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ

Կաղապար:Փոքր պարբերական աղյուսակ

Կաղապար:ՀՍՀ