Գրավիտացիոն էներգիա

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Տիեզերական փոխազդեցություն
Գրավիտացիոն ուժը մոլորակներին պահում է համակարգում

Գրավիտացիոն էներգիա, մարմինների համակարգի փոխադարձ գրավիտացիոն ձգողությամբ պայմանավորված պոտենցիալ էներգիա։

Գրավիտացիոն էներգիան շատ կարևոր դեր ունի աստղերի էվոլյուցիայի վերջին էտապում, երբ աստղը ձևափոխվում է նեյտրոնոյին և գերնոր աստղի[1]։

Դասական մեխանիկայում

Երկու կետային M և m զանգվածներով մարմինների համար Ugգրավիտացիոն էներգիան հավասար է։

 Ug=GMmR,

որտեղ.

 G — գրավիտացիոն հաստատուն,
 R — մարմինների կենտրոնների միջև հեռավորությունը։

Այդ արդյունքը ստացվում է Նյուտոնի Տիեզերական ձգողության օրենքից, այն պայմանի դեպքում, երբ անվերջ հեռու մարմինների էներգիան հավասար է զրոյի։ Գրավիտացիոն ուժի բանաձևն ունի հետևյալ տեսքը։

Fg=GMmR2,

որտեղ.

Fg — գրավիտացիոն փոխազդեցության ուժն է։

Գրավիտոցիոն էներգիայի սահմանումից։

Fg=dUgdR։

Այդ դեպքում

Ug=constGMmR։

Հաստատունը սովորաբար ընտրվում է այնպես, որ r -ը անսահմանության ձգտելիս, Ug -ն ձգտի 0-ի։

Արդյունքը ճիշտ է նաև փոքր մարմնի համար, որը գտնվում է մեծ մարմնի մակերևույթին մոտ։ Այդ դեպքում R-ը կարելի է համարել հավասար h+RM, որտեղ RM-ը М զանգվածով մարմնի շառավիղն է, իսկ h -ը՝ m զանգվածով մարմնի կենտրոնի և Μ զանգվածով մարմնի մակերևույթի միջև հեռավորությունն է։

Μ զանգվածով մարմնի մակերևույթին.

Ug=GMmRM։

Եթե Mմարմնի չափերը շատ անգամ մեծ է mմարմնի չափերից, ապա գրավիտացիոն էներգիայի բանաձևը կգրվի այսպես․

Ug=GMmRM+h=mGMRM11+h/RMmGMRM(1hRM)=mghmGMRM,

որտեղ g=GMRM2 կոչվում է ազատ անկման արագացում,իսկ mGMRM հաստատուն է տվյալ 2 մարմինների համար։

Ug=mgh։

Մասնավորապես սա պոտենցիալ էներգիայի բանաձևն է, երբ մարմինը գտնվում է Երկրի մակերևույթին մոտ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Կաղապար:Արտաքին հղումներ

  1. Широков Ю. М., Юдин Н. П. Ядерная физика. — М., Наука, 1972. — c. 553-557