Զանգվածի ներգործության օրենք

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Զանգվածի ներգործության օրենք, ֆիզիկական քիմիայի հիմնական օրենքներից է։

Գուլդբերգը և Վաագեն

Օրենքի ձևակերպողներ

Ձևակերպել են նորվեգացի գիտնականներ Կ․ Գուլդբերգը և Պ․ Վաագեն 1864—1867 թվականներին։

Օրենքի նկարագիր

Զանգվածի ներգործության օրենքը կապ է հաստատում քիմիական ռեակցիայի արագության և փոխազդվող նյութերի խտությունների միջև։ Համաձայն զանգվածի ներգործության օրենքի, արագությունը, որով A նյութը փոխազդում է B նյութի հետ, կախված է դրանց խտությունից կամ ակտիվությունից։ Դարձելի ռեակցիայի համար՝ aA+bB=mM+nN, ուղիղ ռեակցիայի (ձախից աջ ընթացող) արագությունը արտահայտվում է v1=k1[A]a[B]b, հետադարձ ռեակցիայի (աջից ձախ ընթացող) արագությունը՝ v2=k2[M]m[N]n, որտեղ k1 և k2-ը ռեակցիաների արագությունների հաստատուններն են կամ տեսակարար արագությունները, [A],[B],[M],[N]-ը՝ A,B,M,N նյութերի խտությունները։ Ուղիղ ռեակցիայի արագությունը ռեակցիայի ընթացքում փոքրանում է, իսկ հետադարձ ռեակցիայինը՝ մեծանում։ Երբ ռեակցիաների արագությունները հավասարվում են՝ V1=V2, հաստատվում է hավասարակշռություն։ Այդ դեպքում ռեակցիային մասնակցող նյութերի խտությունների միջև կապն արտահայտվում է k1k2=K=[M]m[N]n[A]a[B]b առնչությամբ, որտեղ K-ն հաստատուն մեծություն է տվյալ ռեակցիայի և ջերմաստիճանի համար և կոչվում է ռեակցիայի հավասարակշռության հաստատուն (կոնստանտ)։ Գազային նյութերի համար հավասարումն արտահայտվում է նյութերի պարցիալ ճնշումներով։ Զանգվածի ներգործության օրենքը կիրառվում է քիմիական պրոցեսների տարբեր հաշվարկների համար (օրինակ, ամոնիակի սինթեզ, ծծմբային գազի օքսիդացում և այլն), թույլ է տալիս վճռելու հարցեր, թե նյութերի խտություևների տրված հարաբերության դեպքում որ ուղղությամբ կընթանա ռեակցիան, որքան շատ կստացվի ցանկալի նյութը ռեակցիայի այս կամ այն պայմաններում։

Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ