Էթան
Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Էթան (Կաղապար:Lang-lat), (), օրգանական միացություն, ալկանների հոմոլոգիական շարքի երկրորդ անդամը։ Բնության մեջ հանդիպում է բնական գազի, նավթի և այլ նյութեր բաղադրության մեջ։ Մեթանի և պրոպանի համեմատ ավելի հրդեհավտանգ և պայթյունավտանգ է։ Ունի թմրացնող ազդեցություն, որը թուլացնում է արյան և ջրի լուծելիությունը։
Հատկություններ
Ֆիզիկական հատկությունները
Էթանը ստանդարտ պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է։ Մոլային զանգվածը՝ 30 գ/մոլ է։ Հեղուկանում է -182,81 °C-ում և անցնում է գազային վիճակի՝ -88,63 °C-ում։
Քիմիական հատկությունները
Մոլեկուլային ֆորմուլն է (տարածականը՝ )։ Բնորոշ հատկությունն է հալոգենների հետ ընթացող ռեակցիան, որն ընթանում է ջրածնի տեղակալմամբ ազատ շղթայական ռադիկալային մեխանիզմով։ Էթանի ջերմային դեհիդրումից 550-650 °C ընկած հատվածում առաջանում է էթիլեն, իսկ 800 °C և ավելիի դեպքում՝ ացետիլեն (ստացվում է նաև բենզոլ )։ Անմիջական քլորացումից 300-450 °C ջերմաստիճաններում առաջանում է էթիլքլորիդ, նիտրացման ժամանակ՝ նիտրոէթան։
Ֆիզիոլոգիական ազդեցությունը
Հանդիսանում է թույլ նարկոտիկ հատկություններով օժտված նյութ։
Ստացումը
Արդյունաբերական ստացման եղանակներ
Արդյունաբերությունում ստանում են նավթից և բնական գազից, որում ըստ ծավալի այն կազմում է 10%։
Լաբորատոր ստացման եղանակներ
Լաբորատորիայում ստանում են մեթիլհալոգենիդներից Վյուրցի եղանակով, նատրիումի ացետատի էլեկտրոլիզից Կոլբեի ռեակցիայի միջոցով, էթիլբրոմիդից Գրինյարի ռեակցիայի միջոցով, էթիլենի հիդրումից(պալադիում կատալիզատորի միջոցով) կամ ացետիլենի հիդրումից(նիկել կատալիզատորի միջոցով)։
Կիրառումը
Էթանը հիմնականում օգտագործում են էթիլենի ստացման համար։
Հետաքրքիր փաստեր
Ենթադրվում է, որ Սատուրնի արբանյակ Տիտանի մակերեսային շերտերում ցածր ջերմաստիճանի պատճառով(-180 °C) գոյություն ունեն հեղուկ մեթան-էթանային խառնուրդի ամբողջ գետեր և լճեր։
Աղբյուրներ
- Тутурин Н. Н., Этан // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.