Էլիպսոիդ

testwiki-ից
Jump to navigation Jump to search
x2a2+y2b2+z2c2=1
հավասարումով էլիպսոիդի օրինակներ, գնդային մակերևույթ (վերևից, a=b=c=4),
պտտման էլիպսոիդ (ներքևից ձախ, a=b=5, c=3),
եռանցքային էլիպսոիդ (ներքևից աջ, a=4.5, b=6, c=3)
Պտտման էլիպսոիդ

Էլիպսոիդ, եռաչափ տարածության մեջ մակերևույթ, որը ստացվում է երեք փոխուղղահայաց առանցքների երկայնքով գնդի դեֆորմացիայով։ Էլիպսոիդի կանոնական հավասարումը դեկարտյան կոորդինատներով, որոնք համապատասխանում են էլիպսոիդի դեֆորմացիայի առանցքներին.

x2a2+y2b2+z2c2=1, որտեղ a,b,c-ն՝ կամայական դրական թվեր են։

A, b, c-ի մեծությունները կոչվում են էլիպսոիդի կիսաառանցքներ։ Էլիպսոիդն իրենից ներկայացնում է երկրորդ կարգի մակերեսների հնարավոր ձևերից մեկը։

Այն դեպքում, երբ կիսաառանցքների զույգն ունի նույն երկարությունը, էլիպսոիդը կարող է ստացվել էլիպսի իր առանցքներից մեկի շուրջ պտույտից։ Նման էլիպսոիդը անվանում են պտտման էլիպսոիդ։

Էլիպսոիդն Երկիր մակերևույթի ավելի վառ օրինակ է, քան՝ գունդը։

Էլիպսոիդի պարամետրական հավասարումն է[1].

x=asin(θ)cos(φ),y=bsin(θ)sin(φ),z=ccos(θ),

որտեղ

0θπ,0φ<2π:

Պտտման էլիպսոիդի մակերևույթի մակերեսն է.

S=4πb2(1+23e2+35e4+47e6+...+k+12k+1e2k+...):

Տարրական ֆունկցիաներով՝

Soblate=2πa2(1+1e2earthe),e2=1c2a2(c<a),
Sprolate=2πa2(1+caesin1e),e2=1a2c2(c>a),

Oblate, prolate համապատասխանաբար սեղմում և ձգում։

Էլիպսոիդ է կոչվում նաև էլիպսոիդի մակերևույթով սահմանափակված մարմինը։ Էլիպսոիդի ծավալն է.

V=43πabc:

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

  • Կաղապար:ВТ-ЭСБЕ
  • Киселёв В. Ю., Пяртли А. С., Калугина Т. Ф., Высшая математика. Первый семестр / интерактивный компьютерный учебник.

Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ