Իտերբիում

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Քիմիական տարր

Կաղապար:Պարբերական համակարգի տարր Իտերբիում, քիմիական տարր է, որի նշանն է Yb, պարբերական համակարգի 5-րդ պարբերության 3-րդ խմբի քիմիական տարր։ Կարգահամարը 39 է, ատոմական զանգվածը՝ 88,9059: Լանթանիդ է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը՝ 6s²։ Ունի 7 իզոտոպ։

Կռելի, մածուցիկ արծաթափայլ մետաղ։ Գոյություն ունի երկու բյուրեղային մոդիֆիկացիաներ՝ α-Yb, խորանարդ բյուրեղացանցի կառուցվածքով և β-Yb, անցումային ջերմաստիճանը՝ α↔β 792 °C: Կաղապար:Clear

Պատմություն

Հայտնաբերել է շվեյցարացի գիտնական Ժ․ Մարինյակը 1878 թվականին[1] էրբիումի օքսիդից։ Ցրված տարր է, երկրակեղևում նրա պարունակությունը 3.3•10−5% է։

Անվանում

Իտերբիումի (III) օքսիդ բյուրեղացանցի կառուցվածքը

Իտերբիումը ևս երեք քիմիական տարրերի հետ (տերբիում, էրբիում, իտրիում) իր անվանումը ստացել են Իտերբիում գյուղի պատվին, որը գտնվում է Ռեսարո կղզում, Ստոկհոլմի կղզեխումբ։

Բնության մեջ

Պարունակությունը երկրակեղևում 2,8-10−3 % է (ըստ կշռի), օվիկանոսի ջրում՝ 2Կաղապար:E[2]:

Ստացում

Ստացվում է օքսիդը (Y2O3) մագնեզիումի ներկայությամբ կալցիումով վերականգնելիս, ինչպես նաև ինտերբիումի քլորիդի հալույթի էլեկտրոլիզով։

Գներ

Մաքուր՝ 99—99,9 %, մետաղական իտերբիումի գները 2006 թվականին 1 կգ կազմել է 260-420 դոլար։

Հատկություններ

Իտերբիումի (III) օքսիդ

Իտերբիումը սպիտակ-արծաթափայլ, փափուկ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 1525±25 °C, եռմանը՝ 3025 °C, խտությունը՝ 4472 կգ/մ3։ Սովորական պայմաններում կայուն է։ Քիմիական հատկություններով նման է լանթանիդներին։

Փոխազդեցությունը հալոգենների հետ.

2Yb+3F22YbF3
2Yb+3Cl22YbCl3
2Yb+3Br22YbBr3
2Yb+3I22YbI3

Թթուների հետ.

2Yb+3H2SO42[Yb(H2O)9]+3+3SO42+3H2

Իզոտոպներ

Ունի մեկ կայուն իզոտոպ՝ 89Y: Արհեստական ռադիոակտիվ իզոտոպներից արժեքավոր են 91Y (T1/2 = 57,5 օր) և 90Y (T1/2 = 64,24 ժ)։

Կիրառություն

Կիրառվում է միջուկային տեխնիկայում։ Իտերբիումի համաձուլվածքները (ալյումինի հետ) օգտագործվում են ինքնաթիռաշինության մեջ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

  • Guide to the Elements – Revised Edition, Albert Stwertka, (Oxford University Press; 1998) ISBN 0-19-508083-1

Արտաքին հղումներ

Կաղապար:Փոքր պարբերական աղյուսակ

Կաղապար:ՀՍՀ

  1. Иттербий Կաղապար:Webarchive. — Популярная библиотека химических элементов
  2. J.P. Riley and Skirrow G. Chemical Oceanography V. I, 1965