Կուլոնի հաստատուն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կուլոնի հաստատուն, էլեկտրական ուժի հաստատուն, էլեկտրաստատիկ հաստատուն, համեմատականության գործակից Կուլոնի օրենքում։ Նշանակվում է ke։ Ճշգրիտ արժեքը՝ ke = 8.987 551 787 368 1764Կաղապար:E Ն·մ2/Կ2 (մ/Ֆ)։ Անվանումն ստացել է ֆրանսիացի ֆիզիկոս Շառլ Կուլոնի (1736–1806 թթ.) պատվին։

Արժեքը

ke Կուլոնի հաստատունի ճշգրիտ արժեքը տրվում է երեք հիմնարար, ինվարիանտ մեծություններով, որոնցով բնութագրում է վակուումը Միավորների միջազգային համակարգում՝ c0 լույսի արագությունը, μ0 մագնիսական թափանցելիությունը և ε0 դիէլեկտրիկական թափանցելիությունը, որոնք Մաքսվելի հավասարումներում կապված են

1μ0ε0=c02

առնչությամբ։

Քանի որ Միավորների միջազգային համակարգի հիմնական միավորներով կազմված էլեկտրամագնիսականության բնական միավորները՝ c0 լույսի արագությունը Կաղապար:Valմ/վ է, վակուումի մագնիսական թափանցելիությունը՝ μ0–ն 4π·10−7 Հ/մ և դիէլեկտրիկական թափանցելիությունը վակուումում ՝ ε0Կաղապար:NowrapԿաղապար:Val Ֆ/մ[1] է, ապա Կուլոնի հաստատունը կլինի[2]

ke=14πε0=c02μ04π=c02107H m1=8.987 551 787 368 176 4109N m2 C2:

Օգտագործումը

Կուլոնի հաստատունը օգտագործվում է բազմաթիվ էլեկտրական հավասարումներում, չնայած հաճախ ներկայացվում է որպես էլեկտրական հաստատունի բազմապատկիչ՝

ke=14πε0:

Կուլոնի հաստատունի օգտագործման օրինակներ՝

Կուլոնի օրենքում՝

|𝑭|=ke|q1q2|r2:

Էլեկտրական դաշտի էներգիաում՝

UE(r)=keqQr:

Էլեկտրական դաշտի արտահայտության մեջ՝

𝐄=kei=1NQiri2𝐫^i:

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ