Հավասարասրուն սեղան
Կաղապար:Տեղեկաքարտ Բազմանկյուն

Էվկլիդեսյան երկրաչափության մեջ հավասարասրուն է կոչվում այն սեղանը, որի սրունքները հավասար են։
Հատկություններ
- Հավասարասրուն սեղանի անկյունագծերը հավասար են։
- Հավասարասրուն սեղանի հիմքերին առընթեր անկյունները հավասար են։
- Հավասարասրուն սեղանի սրունքների շարունակությունները հատվելիս կազմում են հավասարասրուն եռանկյունի։
- Հավասարասրուն սեղանի սրունքների միջնակետերը միացնող հատվածը զուգահեռ է հիմքերին և հավասար է դրանց կիսագումարին։
- Հավասարասրուն սեղանի հանդիպակաց անկյուների գումարը հավասար է 180°, այսինքն հավասարասրուն սեղանը ներգծյալ քառանկյուն է[1]։
Անկյունագծեր և բարձրություն
Հավասարասրուն սեղանի անկյունագծերը հավասար են և հատվելիս բաժանվում են հավասար մասերի , (տես՝ նկար1)։ Օգտվելով նման եռանկյուների հատկություններից կստանանք ։
Ըստ Պտղոմեոսի թեորեմի անկյունագծի երկարությունը հավասար է՝
որտեղ a, b սեղանի հիմքերն են իսկ c սրունքը։
Ըստ Պյութագորասի թեորեմի սեղանի բարձրությունը հավասար է՝
E կետից AD հատվածի երկարությունը հավասար է
, որտեղ a և b համապատասխանաբար AD և BC կողմերի երկարություններն են իսկ h-ը բարձրությունը։
Մակերես
Հավասարասրուն ինչպես նաև ցանկացած սեղանի մակերեսը հավասար է հիմքերի կիսագումարի և բարձրության արտադրյալի կեսին։
։
Նշանակելով և օգտվելով Բրահմագուպտայի բանաձևից կստանանք
որտեղ
Արտագծյալ շրջանագիծ
Հավասարասրուն սեղանին արտագծված շրջանագիծը կարելի է հաշվել հետևյալ բանաձևով[2]՝
Ծանոթագրություններ
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Trapezoid at Math24.net: Formulas and Tables [1] Կաղապար:Webarchive Accessed 1 July 2014.