Յոդի պենտօքսիդ
Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Յոդի պենտօքսիդը քիմիական միացություն է՝ I2O5 քիմիական բանաձևով. Այս յոդի օքսիդը յոդական թթվի անհիդրիդն է, և յոդի միակ կայուն օքսիդն է։ Ստացվում է յոդական թթվի դեհիդրատացումից՝ 200 °C ջերմաստիճանում՝ չոր օդի հոսքի պայմաններում։
2HIO3 → I2O5 + H2O
Կառուցվածք
I2O5 ունի անկյունաձև կառուցվածք՝ 139.2° I-O-I ֆրագմենտով։ Մոլեկուլը չունի սիմետրիայի հարթություն հետևաբար նրա սիմետրիա էլեմենտը C2v չէ։ Ծայրային I-O կապերի երկարությունը 1.80 Å է և կամրջային I-O կապերի երկարությունը՝ 1.95 Å.[1]
Ստացում
- Քլորի (VII) օքսիդով յոդի օքսիդացմամբ։
- Յոդական թթվի դեհիդրատացմամբ։
- Յոդի (V) ֆտորիդի և սիլիցիումի (IV) օքսիդի փոխազդեցությամբ։
Ֆիզիկական հատկություններ
Յոդի պենտօքսիդը առաջացնում է անգույն (սպիտակ) բյուրեղներ, որոնք լույսի տակ քայքայման հետևանքով մգանում են։
Լավ լուծվում է ջրում և հեղուկ ֆտորաջրածնում, քիչ լուծելի է էթանոլում և գործնականում անլուծելի է բացարձակ էթանոլում, դիէթիլ եթերում, ծծմբածխածնում, քլորոֆորմում։
Քիմիական հատկություններ
- Լույսի տակ քայքայվում է՝
- Փոխազդում է ջրի հետ՝
- փոխազդում է անջուր ծծմբական թթվի հետ։
- Ալկալիների հետ առաջացնում է յոդատներ։
- Հեղուկ ֆտորաջրածնում հնարավոր է փոխազդեցությունը ֆտորի հետ։
- Հանդիսանում է ուժեղ օքսիդիչ։
Ածխածնի մոնօքսիդի հետ ռեակցիան կարող է օգտագործվել գազային նմուշներում CO պարունակության հետազոտման համար։