Նաբլա օպերատոր

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Նաբլա օպերատոր (Համիլտոնի օպերատոր), մաթեմատիկական գործողություն, վեկտորական դիֆֆերենցիալ օպերատոր, որի բաղադրիչները, ըստ կոորդինատների, մասնակի ածանցյալներ են։ Նշանակվում է  (նաբլա) սիմվոլով։

Էվկլիդյան եռաչափ տարածության մեջ ուղղանկյուն դեկարտյան կոորդինատական համակարգում նաբլա օպերատորը ներկայացվում է հետևյալ կերպ՝

=xi+yj+zk

որտեղ i,j,k -ն համապատասխանաբար  x,y,z առանցքների միավոր վեկտորներն են։

Օգտագործվում է նաև հետևյալ գրառման ձևը՝

={x,y,z}

Նաբլա օպերատորի միջոցով բնական ճանապարհով ներկայացվում են վեկտորական անալիզի հիմնական հետևյալ գործողությունները՝ grad (գրադիենտ), div (դիվերգենցիա), rot (ռոտոր), ինչպես նաև Լապլասի օպերատորը։

Ներկայացված ձևով լայնորեն օգտագործվում է ֆիզիկայում և մաթեմատիկայում։

n-չափանի նաբլա օպերատոր հասկացության տակ հասկանում են n-չափանի տարածության մեջ գտնվող հետևյալ վեկտորը՝

=x1e1+x2e2+...+xnen, որտեղ e1,e2,...,en վեկտորները համապատասխանաբար x1,x2,...,xnառանցքների միավոր վեկտորներն են։

Երբեմն նաբլա օպերատորի վերևում դրվում է սլաք՝ , օպերատորի վեկտորական բնույթն ընդգծելու համար։ Իմաստային առումով այն ոչնչով չի տարբերվում 

  • Երբեմն (երբ խոսքը վերաբերում է սկալյար ֆունկցիաների հետ աշխատանքին), նաբլա օպերատորը անվանում են գրադիենտի օպերատոր:
  • Դիտողություն՝ ֆիզիկայում մեր ժամանակներում Համիլտոնի օպերատոր անվանումը աշխատում են չօգտագործել, հատկապես քվանտային ֆիզիկայում, երբ հնարավոր է նաբլա օպերատորը շփոթել քվանտային համիլտոնյանի հետ, որը, ի տարբերություն դասական ֆիզիկայի, քվանտային ֆիզիկայում ունի օպերատորային բնույթ։

Նաբլա օպերատորի հատկությունները

Այս օպերատորը իմաստ է ստանում, երբ գործածվում է սկալյար կամ վեկտորական ֆունկցիաների նկատմամբ։

Եթե սկալյարապես բազմապատկենք -ն և ϕ-ն, կստացվի հետևյալը՝

ϕ=ϕxi+ϕyj+ϕzk=gradϕ

որը իրենից ներկայացնում է ϕ ֆունկցիայի գրադիենտը։

Եթե -ն և a վեկտորը սկալյարապես բազմապատկենք, կստացվի հետևյալը՝

a=xax+yay+zaz=axx+ayy+azz=diva,

այսինքն a վեկտորի դիվերգենցիան։

Եթե -ն և a վեկտորը վեկտորապես բազմապատկենք, կստացվի a վեկտորի ռոտորը՝

×a=|ijkxyzaxayaz|=(azyayz)i + (axzazx)j + (ayxaxy)k=rota
  • Դիտողություն՝ երբեմն  a-ի փոխարեն գրում են (,a), իսկ ×a-ի փոխարեն՝ [,a]:

=2-ը սկալյար օպերատոր է, որն անվանում են Լապլասի օպերատոր։ Այն նշվում է նաև Δ սիմվոլով։ Լապլասի օպերատորը դեկարտյան կոորդինատային համակարգում գրվում է հետևյալ կերպ՝

Δ=2x2+2y2+2z2:

Քանի որ նաբլա օպերատորը դիֆֆերենցիալ գործողություն է, կիրառման ժամանակ անհրաժեշտ է պահպանել ոչ միայն վեկտորական հանրահաշվի, այլև դիֆֆերենցման օրենքները։

Օրինակ՝

grad(ϕψ)=(ϕψ)=ψϕ+ϕψ=ψgradϕ+ϕgradψ

div(gradϕ)=(ϕ)=()ϕ=2ϕ=Δϕ:

Այսինքն՝ ածանցյալ արտահայտությունը, որը կախված է երկու դաշտերից արտահայտությունների գումար է, որոնցից յուրաքանչյուրում դիֆֆերնցման է ենթարկվում դաշտերից միայն մեկը։

Կապված այն բանի հետ, թե նաբլա օպերատորը դաշտերից որի վրա է ազդում, ընդունված է համարել, որ յուրաքանչյուր օպերատոր գործում է իրենից աջ գտնվող արտահայտության վրա և չի ազդում իրենից ձախ գտնվող որևէ արտահայտության վրա։

Եթե անհրաժեշտ է, որ օպերատորը գործի իրենից ձախ գտնվող դաշտի վրա, որևէ կերպ նշում են համապատասխան դաշտը, օրինակ ուղղահայաց սլաք են դնում՝

v=v

Գրառման նման ձևը հաճախ օգտագործվում է միջանկյալ ձևափոխությունների մեջ։ Անհարմարություններից խուսափելու համար վերջնական պատասխանում աշխատում են ազատվել ուղղահայաց սլաքից։

Երկրորդ կարգի օպերատորներ

Քանի որ կան վեկտորապես և սկալյարապես բազմապատկման տարբեր ձևեր կան նաբլա օպերատորի միջոցով հնարավոր է լինում դիֆֆերենցման տարբեր ձևեր ստանալ։ Վեկտորական և սկալյարապես բազմապատկումների շնորհիվ ստացվել են 2 -րդ կարգի հետևյալ 7 արտահայտությունները՝

div(gradf)=(f)
rot(gradf)=×(f)
Δf=2f
grad(divv)=(v)
div(rotv)=(×v)
rot(rotv)=×(×v)
Δv=2v
Բավականաչափ հարթ դաշտերի համար (երկու անգամ անընդհատ դիֆֆերենցելի) այդ օպերատորները անկախ չեն։
Նրանցից երկուսը միշտ հավասար են 0-ի`

rot(gradf)=×(f)=(×)f=0

div(rotv)=(×v)=(×)v=0

Երկուսը միշտ համընկնում են՝

div(gradf)=(f)=()f=2f=Δf

Մնացած երեքը կապված են հետևյալ արտահայտությամբ՝

(×(×v))=(v)2v

Եվս մեկը կարելի է ներկայացնել թենզորական ձևափոխության միջոցով՝

(v)=(v)

Պատմություն

Վ. Ռ. Համիլտոնը

1853 թվականին Վ. Ռ. Համիլտոնը մտցրեց այդ օպերատորը և որպես սիմվոլ մտածեց նշանը, որը շուռ տված Δ (դելտա) տառն է։ Համիլտոնն այն անվանել էր «ատլեդ» (դելտա բառը տառերի հակառակ հերթականությամբ), սակայն ավելի ուշ անգլիացի գիտնականները, որոնց թվում նաև Պ. Գ Հեվիսայդը սկսեցին այդ սիմվոլը անվանել «նաբլա», քանի որ այն արտաքնապես նման էր հին սիրիական նաբլա կոչվող երաժշտական գործիքին։ Օպերատորն անվանվեց Համիլտոնի օպերատոր կամ նաբլա օպերատոր[1]։

Կարծիք կա, որ -ն փյունիկերեն լեզվի տառ է, որի առաջացումը կապված է տավիղի նմանվող երաժշտական գործիքի հետ[2]։ «ναβλα»-ն (նաբլա) հին հուներենում նշանակում է «տավիղ»։

Օրինակ

  1. z=xy,z=zxi+zyj=yi+xj
  2. z=30yx3,z=zxi+zyj=90yx2i+30x3j

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

  1. «Кратные и криволинейные интегралы. Элементы теории поля», В. Р. Гаврилом, Е. Е. Иванова, В. Д. Морозова. Математика в техническом университете VII, издательство МГТУ имени Н. Э. Баумана.
  2. О. В. Мантуров и др. Математика в понятиях, определениях и терминах. Под ред. Л. В. Сабинина. Т. 2. — М.: Просвещение, 1982.