Ներքին էներգիա

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Ներքին էներգիա, մարմնի մասնիկների՝ մարմնի զանգվածների կենտրոնի նկատմամբ քաոսային շարժման կինետիկ էներգիաների և փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարն է։ Ջերմադինամիկան ուսումնասիրում է մակրոսկոպական մարմիններում տեղի ունեցող ջերմային երևույթները։ Իսկ մակրոսկոպական մարմինները բացի մեխանիկական էներգիայից օժտված են նաև ներքին էներգիայով։ Ծանոթ լինելով մոլեկուլային-կինետիկ տեսության հիմնադրույթներին՝ դժվար չէ հասկանալ, թե ինչ ծագում ունի մարմնի ներքին էներգիան։ Քանի որ մարմնի մասնիկները անընդհատ շարժման մեջ են և փոխազդում են միմյանց հետ ապա մարմինը օժտված կլինի էներգիայով, որն անվանում են ներքին էներգիա։ Մարմնի ներքին էներգիայի մեջ ներդրում չի տալիս մարմնի՝ որպես ամբողջություն. շարժման կինետիկ էներգիան և այլ մարմինների հետ փոծազդեցության պոտենցիալ էներգիան։ Ներքին էներգիայի մեջ հաշվառվում են նաև ատոմների և մոլեկուլների էլեկտրոնների և միջուկների շարժման և փոխազդեցության էներգիան, սակայն ջերմադինամիկայում դիտարկվող ջերմաստիճանների փոփոխությունների համար այդ ներմասնիկային էներգիան մնում է հաստատուն, ուստի՝ այն ջերմային պրոցեսներն ուսունասիրոլիս կարելի է հաշվի չառնել։

Սահմանենք լրիվ մեխանիկական էներգիան.

Efull=U+Ek+Ep=U+E։

Եթե մարմինը դադարի վիճակում է Ek=0 և չի փոխազդում այլ մարմինների հետ՝ Ep=0, ապա լրիվ էներգիան համընկնում է ներքին էներգիայի հետ։ Քանի որ ջերմադինամիկական համակարգի վիճակը միարժեքորեն որոշվում է մակրոսկոպական պարամետրով, ապա ներքին էներգիան ևս միարժեքորեն կախված է այդ պարամետրից։ Իրոք, մասնիկների շարժման միջին կինետիկ էներգիան կախված է մարմնի T ջերմաստիճանից, իսկ նրանց փոխազդեցության էներգիան միջմասնիկային միջին հեռավորությունից, ուստի՝ և մարմնի V ծավալից։ Այսպիսով մարմնի ներքին էներգիան կախված է մարմնի ջերմաստիճանից և ծավալից։

Ստանանք ներքին էներգիայի արտահայտությունը միատոմ իդեալական գազի համար։ Իդեալական գազի մասնիկները միմյանց հետ չեն փոխազդում, ուստի՝ գազի ներքին էներգիան միայն մասնիկների շարժման կինետիկ էներգիաների գումարն է։ Մեկ մասնիկին բաժին ընկնող e¯=3kBT2 միջին էներգիան բազմապատկելով գազի մասնիկների N թվով՝ ներքին էներգիայի համար կստանանք.

U=Ne¯=3NkBT2։

Այսպիսով՝ միատոմ իդեալական գազի ներքին էներգիան ուղիղ համեմատական է բացարձակ ջերմաստիճանին, մասնիկների թվին և կախված չէ գազի ծավալից։ Եթե բանաձևում մասնիկների թիվն արտահայտենք գազի m զանգվածի և M մոլային զանգվածի միջոցով, ապա կստանանք

U=3mNAkBT2M=3mRT2M=3νRT2։

Կաղապար:ՀՍՀ