Մոլային զանգված
Կաղապար:Թերի աղբյուր Մոլային զանգված, նյութի մեկ մոլի զանգվածը։ Արտահայտվում է Ավոգադրոյի հաստատունի միջոցով։ Եթե տվյալ նյութի մոլեկուլի զանգվածը m1 է, իսկ մեկ մոլում մոլեկուլների թիվը՝ NA, ապա մոլային զանգվածը՝
M=m1NA (1.4)
Միավորների ՄՀ-ում մոլային զանգվածի միավորը, համաձայն (1.4) սահմանման, 1 կգ/մոլ-ն է։ m1 զանգվածը, կարելի է արտահայտել Mr հարաբերական մոլեկուլային զանգվածի միջոցով, ուստի՝ մոլային զանգվածը՝
M=Mr գ/մոլ (1.5)
Նյութի քանակը մոլեկուլային ֆիզիկայի հիմնական հասկացություններից է։ Այն չպետք է շփոթել նյութի զանգվածի հետ։ Կապը նյութի m զանգվածի և \nu նյութի քանակի միջև տրվում է հետևյալ բանաձևով՝
m= m1N=m1NAn (1.6)
Նկատի ունենալով (1.4) բանաձևը՝ կստանանք կապը նյութի զանգվածի նյութի մոլային զանգվածի միջև՝
m=nM (1.7) (1.7) բանաձևից բխում է նյութի քանակի հաշվարկման նոր արտահայտություն՝
։
Որոշ նյութերի և խառնուրդների մոլային զանգվածները
| Նյութ
կամ խառնուրդ |
գ/մոլ |
|---|---|
| N | 14 |
| N2 | 28 |
| Ar | 40 |
| H | 1 |
| H2 | 2 |
| H2O | 18 |
| He | 4 |
| Օդ | 29 |
| O | 16 |
| O2 | 32 |
| S | 32 |
| Li | 7 |
| Ne | 20 |
| Ag | 108 |
| Mo | 96 |
| CO2 | 44 |
Գրականություն
- Քիմիայի 11-րդ դասարանի դասագիրք