Նորմալ արագացում

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Նորմալ արագացման գրաֆիկ

Նորմալ արագացում, կենտրոնաձիգ արագացում, կորագիծ շարժման դեպքում նյութական կետի արագացման բաղադրիչ, որն ուղղված է կետի հետագծի գլխավոր նորմալի ուղղությամբ դեպի կորության կենտրոնը։ Առաջանում է կենտրոնաձիգ ուժի ազդեցությամբ և բնութագրում է կետի արագության ուղղության փոփոխությունը։ Նորմալ արագացում թվապես հավասար է v2/ρ (v-ն կետի գծային արագությունն է, ρ-ն՝ հետագծի կորության շառավիղը)։ Շրջանագծով շարժման դեպքում նորմալ արագացում կարելի է հաշվել rω2 բանաձևով (r-ը շրջանագծի շառավիղն է, ω-ն այդ շառավղի պտտման անկյունային արագությունը)։ Ուղղագիծ շարժման դեպքում նորմալ արագացում հավասար է զրոյի։

Կաղապար:Ֆիզիկա-անավարտ Կաղապար:ՀՍՀ