Շրջան (երկրաչափություն)

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Այլ կիրառումներ

Շրջան, շրջանագիծ և շառավիղ

Շրջան, հարթության այն մասը, որ սահմանափակված է շրջանագծով[1]։ Այլ կերպ ասած, շրջանը հարթության կետերի երկրաչափական տեղն է, որոնց հեռավորությունը տրված կետից՝ շրջանի կենտրոնից, չի գերազանցում տրված ոչ բացասական R թիվը։ R-ը կոչվում է շրջանի շառավիղ[2]։ Եթե շառավիղը զրոյական է, ապա շրջանը վերածվում է կետի։

Շրջանի սահմանը շրջանագիծն է։ Բաց շրջան (շրջանի ներսում) կստացվի, եթե պահանջվի խիստ անհավասարություն, այսինքն՝ կենտրոնից հեռավորությունը <R։ Ոչ խիստ անհավասարության դեպքում () ստացվում է փակ շրջան, որը պարունակում է նաև սահմանային շրջանագծի կետերը։

Սահմանումներ

  • Շառավիղը այն հատվածն է, որը շրջանի կենտրոնը միացնում է նրա սահմանին։
  • Տրամագիծը այն հատվածն է, որը միացնում է շրջանի սահմանի երկու կետեր և անցնում է նրա կենտրոնով։
  • Սեկտորը շրջանի և նրա կենտրոնական անկյունի որոշ մասի հատումն է, այսինքն շրջանի այն մասը, որը սահմանափակվում է շրջանի աղեղով և նրա ծայրակետերը շրջանի կենտրոնին միացնող շառավիղներով։
  • Սեգմենտը շրջանի այն մասն է, որը սահմանափակված է աղեղով և աղեղի ծայրակետերը միացնող լարով։
  • Լարը հատված է, որը միացնում է շրջանագծի երկու ցանկացած կետ։

Հատկություններ

  • Շրջանը ուռուցիկ բազմություն է։
  • R շառավղով շրջանի մակերեսը հաշվվում է հետևյալ բանաձևով․ S=πR2, որտեղ π ≈ 3.14159….
  • Սեկտորի մակերեսը հավասար է S=αR22, որտեղ α — աղեղի անկյունային չափն է ռադիաններով, R-ը՝ շառավիղը։
  • Շրջանի պարագիծը (սահմանային շրջանագծի երկարությունը) հաշվվում է հետևյալ բանաձևով․ L=2πR։
  • Շրջանագծի աղեղով, α անկյունով և լարով սահմանափակված սեգմենտի մակերեսը հաշվվում է S=πR2α360R2sinα2 բանաձևով։
  • (Իզոպերիմետրական խնդիրներ) Շրջանը պատկեր է, որն ունի ամենամեծ տարածքը տվյալ պարագիծն ունեցող պատկերների դեպքում կամ ունի ամենափոքր պարագիծը տրված մակերեսի դեպքում։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:ՀՍՀ