Պրազեդիում

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Քիմիական տարր Կաղապար:Պարբերական համակարգի տարր Պրազեոդիմ (Կաղապար:Lang-lat), քիմիական տարր է, որի նշանն է Pr, տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության 3-րդ խմբի տարր։ Պատկանում է լանթանիդների ընտանիքին, կարգահամարը՝ 59, ատոմական զանգվածը՝ 140,9077։ f տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s2 4p6 4d10 4f3 5s2 5p6 6s2։ К, L, M և N թաղանթները լրացված են։

Պատմություն

Պրազեոդիմը հայտնաբերել է ավստրիացի քիմիկոս Կ․ Աուեր ֆոն Վելսբախը, 1885 թվականին։ Պարզվել է, որ 1839 թվականին, ըստ շվեդ քիմիկոս Կառլ Մոսանդերի տարրը հանդիսանում է 2 այլ տարրերի խառնուրդ, որը իր ֆիզիկական և քիմիական հատկություններով նման է պրազեոոդիմին։

Անվանում

Ծագել է Կաղապար:Lang-el - «բաց կանաչ» և Կաղապար:Lang-el2 - «կրկնակ, երկվորյակ»։ Անվանումը ստացել է իր աղերի գույնի շնորհիվ։

Բնության մեջ

Պրազեոդիմը հազվագյուտ տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 7,10−4 %, մոնացիտ և բաստնեզիտ միներալներում՝ 3,4-3,8 %, օվկիանոսի ջրերում՝ 2,6Կաղապար:Eմգ[1]։

Ստացում

Մետաղական պրազեոդիմը (98,84 % մաքրության) ստանում են կալցիումաթերմիական եղանակով։

Ֆիզիկական հատկություններ

Սպիտակ արծաթափայլ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 935 °С, եռմանը՝ 3212 °С, խտությունը՝ 6772 կգ/մ3 (20 °С)։ Պարամագնիսական է, 795 °C-ից բարձր տաքացնելիս առաջացնում է ձևափոխություն։ Քիմիական հատկություններով նման է նեոդիմին, մասամբ նաև ցերիումին։ Քիմիապես ակտիվ է, օդում արագ օքսիդանում է և դեղնում։ Միացություններում ունի +3, երբեմն՝ +4 օքսիդացման աստիճաններ։

Քիմիական հատկություններ

Պրազեոդիմի գունավոր ապակի

Եռարժեք պրազեոդիմի միացությունները մեծ մասամբ բաց կանաչ են, քառարժեքինը՝ դեղին։ Լուծվում է անօրգանական թթուներում, բացառությամբ HF և Н3РO4 (որոնց հետ առաջացնում է անլուծելի ֆտորիդ և ֆոսֆատ)։

𝟤𝖯𝗋+𝟥𝖥𝟤  𝟤𝖯𝗋𝖥𝟥
𝟤𝖯𝗋+𝟥𝖢𝗅𝟤  𝟤𝖯𝗋𝖢𝗅𝟥
𝟤𝖯𝗋+𝟥𝖡𝗋𝟤  𝟤𝖯𝗋𝖡𝗋𝟥
𝟤𝖯𝗋+𝟥𝖨𝟤  𝟤𝖯𝗋𝖨𝟥

Ջրածինը լուծվում է պրազեոդիմում (250-300 °C-ում արագ), առաջանում է հիդրիդ։ Օդում պրազեոդիմը արագ օքսիդանում է՝ առաջացնելով սև մոխրագույն Рr6О11 բաղադրության օքսիդը։ Հայտնի են նաև Pr2O3 և РrO2 օքսիդները։

𝟤𝖯𝗋+𝟣𝟣𝖮𝟤  𝟤𝖯𝗋𝟨𝖮𝟣𝟣

Պրազեոդիմը առաջացնում է հալոգենիդներ (РrСl3, РrВr3 և այլն), նիտրիդ (PrN), կարբիդներ (PrC2, Pr2C3, PrC), սիլիցիդ (PrSi2) են։

Ստացվել են պրազեոդիմ (IV)-ի սուլֆատը՝ Pr(SO4)2, կոմպլեքսային քլորիդները՝ Cs2PrCle, Rb2PrCl6։ Մետաղների հետ պրազեոդիմը առաջացնում է միացություններ (օրինակ, Pr2Sn, PrTe, PrZn և այլն) կամ պինդ լուծույթներ (Rh, Ru, Re և այլն)։ Տիտանը, ուրանը և վանադիումը պրազեոդիմում լուծվում են սահմանափակ՝ անգամ հեղուկ վիճակում։

Կիրառություններ

Պրազեոդիմի միացություններն օգտագործվում են ուլտրամանուշակագույն ճառագայթները կլանող ապակի ստանալու, օքսիդը՝ նաև կոնդենսատորներ պատրաստելու համար։

Մետաղական պրազեոդիմ հազվագյուտ հողային տարրեր պարունակող լիգատուրաների (լեգիրացնող համաձուլվածքների) բաղադրիչներից է։

Պրազեոդիմի աղերը օգտագործվում են միջուկային մագնիսական ռեզոնանս (ՄՄՌ) որպես ռեագենտներ[2]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ

Կաղապար:Փոքր պարբերական աղյուսակ

Կաղապար:ՀՍՀ

  1. J.P. Riley and Skirrow G. Chemical Oceanography V. I, 1965
  2. Shift Reagents in NMR Spectroscopy