Պրոպիլեն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ

Պրոպիլեն (պրոպեն, մեթիլէթիլեն), C3H6 քիմիական բանաձևով չհագեցած ածխաջրածին։ Ունի մի կրկնակի կապ և ալկենների դասի երկրորդ ներակայացուցիչն է։

Հանդիպումը բնության մեջ

Պրոպենը հանդիպում է բնության մեջ ազատ վիճակում և առաջանում է տարբեր ֆերմենտատիվ պրոցեսներից։ Չնչին քանակներով պրոպեն հայտնաբերել են Տիտանի մթնոլորտում[1]։ 2013 թվականի սեպտեմբերի 30-ին ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ Կասինի-Հյուգենս միսիայի Կասինիի տիեզերանավը, օգտագործելով սպեկտրոսկոպիա, հայտնաբերել է պրոպենի չնչին քանակություն Տիտանի մթնոլորտում[2]։

Ֆիզիկական հատկություններ

Պրոպիլենը իրենից ներկայացնում է ցածր եռման ջերմաստիճանով (tեռ= −47,6 °C) և հալման ջերմաստիճանով (tհալ= −187,6 °C) գազային միացություն։ Օպտիկական խտությունը կազմում է d204=0,5193։

Քիմիական հատկություններ

Պրոպիլենն ունի մեծ ռեակցիոն ունակություն։ Նրա քիմիական հատկությունները բնորոշվում են կրկնակի կապով։ p-կապը, որպես քիչ կայուն կապ, ռեագենտի ազդման ժամանակ քանդվում է, իսկ ածխածնի ատոմների ազատված վալենտային էլեկտրոնները միացնում են ռեագենտին իրենց։

Շատ հաճախ միացման ռեակցիաները ընթանում են հետերոլիտիկ մեխանիզմով (էլեկտրոֆիլ միացման ռեակցիաներ)։

Հալոգենների միացում (հալոգենացում)

Հալոգենացման ռեակցիաները սովորաբար ընթանում են սենյակային ջերմաստիճանում։ Ամենաարագը միանում են քլորը և բրոմը, ավելի դանդաղ՝ յոդը։ Ֆտորը ռեակցվում է պայթյունով։

Ջրածնի միացում (հիդրում)

𝖧𝟤𝖢=𝖢𝖧𝖢𝖧𝟥+𝖧𝟤𝖧𝟥𝖢𝖢𝖧𝟤𝖢𝖧𝟥

Կատալիզատորի (Pt, Pd, Ni) ներկայությամբ պրոպիլենին ջրածին միացնելիս, այն փոխարկվում է պրոպանի։

Ջրի միացում (Հիդրատացում)

Պրոպիլենը ռեակցվում է ջրի հետ առաջացնելով միատոմ սպիրտ՝ իզոպրոպիլսպիրտ։

Հալոգենաջրածինների միացում (HHal)

Այս ռեակցիան կատարվում է Մարկովնիկովի կանոնի համաձայն։

Կաղապար:-

Այրումը օդում

2СН2=СНСН3 + 9О2 → 6СО2 + 6Н2О.

Օքսիդացում

Թույլ հիմնային կամ չեզոք միջավայրում կալիումի պերմանգանատով պրոպիլենը օքսիդացվում է մինչև գլիկոլներ։

Պոլիմերացում

Ռեակցիայի պայմաններն են տաքացումը և կատալիզատորների ներկայությունը։

Օդի թթվածնով օքսիդացում

Պրոպիլենը օքսիդանում է օդի թթվածնով մինչև պրոպիլենօքսիդ։

Դեղաբանություն

Պրոպենը՝ GABAA ռեցեպտորի ալոստերային ագոնիզմով, հանդիսանում է կենտրոնական նյարդային համակարգի դեպրեսանտ։ Պրոպենի ավելցուկը կարող է առաջացնել ամնեզիա, կոմա, իսկ շարունակական օգտագործումը կարող է հանգեցնել մահվան բենզոդիազեպինի մեխանիզմով։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Կաղապար:Ածխաջրածիններ Կաղապար:Արտաքին հղումներ