Ռադիոակտիվ աղբյուրի ակտիվություն
Ռադիոակտիվ աղբյուրի ակտիվություն, միավոր ժամանակում ռադիոակտիվ տրոհումների քանակը։
Ակտիվության տեսակներ
- Տեսակարար ակտիվություն` ռադիոակտիվ աղբյուրի միավոր զանգվածին բաժին ընկնող ակտիվություն
- Ծավալային ակտիվություն` ռադիոակտիվ աղբյուրի միավոր ծավալին բաժին ընկնող ակտիվություն
- Մակերևույթային ակտիվություն` ռադիոակտիվ աղբյուրի միավոր մակերեսին բաժին ընկնող ակտիվություն
Ակտիվության չափման միավորներ
Միավորների միջազգային համակարգում ակտիվության չափման միավորը բեքերելն է (Բք, Bq), 1 Բք = վ−1: Եթե աղբյուրի ակտիվությունը 1 Բք է, ապա 1 վայրկյանում միջինում մեկ տրոհում է լինում։
Այլ չափման միավորներ
- կյուրի` (Կի, Ci), 1 Կի = 3,7Կաղապար:E Բք
- ռեզերֆորդ (Ռդ, Rd), 1 Ռդ = 106 Բք (հազվադեպ է օգտագործվում)
Տեսակարար ակտիվությունը չափում են Բք/կգ (Bq/kg), ավելի քիչ՝ Կի/կգ - ներով։
Ծավալային ակտիվությունը չափում են Բք/մ³ կամ Բք/լ։
Մակերևույթային ակտիվությունը չափում են Բք/մ² կամ Կի/կմ², (Կաղապար:Nobr)։
Ակտիվության կախումը ժամանակից
Ակտիվությունը (կամ տրոհման արագությունը) կախված է ժամանակից հետևյալ բանաձևով
ուր
- Կաղապար:Math — Ավոգադրոյի թիվն է
- Կաղապար:Math — կիսատրոհման պարբերությունն է
- Կաղապար:Math — տվյալ տիպի ռադիոակտիվ միջուկների քանակը
- Կաղապար:Math — ռադիոակտիվ միջուկների սկզբանական քանակը
- Կաղապար:Math — տրոհման հաստատունն է
- Կաղապար:Math — ռադիոակտիվ միջուկների մոլային զանգվածն է
- Կաղապար:Math — նմուշի զանգվածն է
Աղբյուրի ակտիվության որոշում
Իմանալով աղբյուրը կազմող նյութի կիսատրոհման պարբերությունը (Կաղապար:Math) և մոլային զանգվածը (Կաղապար:Math), ինչպես նաև աղբյուրի Կաղապար:Math զանգվածը, հնարավոր է որոշել միավոր ժամանակում (Կաղապար:Math) տրոհումների քանակը հետևյալ բանաձևով
ուր — միջուկների սկզբնական քանակն է։ Ակտիվությունը հավասար է N(t) -ի t -ի նկատմամբ ածանցյալին։
Եթե կիսատրոհման պարբերությունը շատ ավելի մեծ է, քան չափողական ժամանակը՝ ապա ակտիվությունը կարող ենք համարել անփոփոխ։ Այս դեպքում կարող ենք գրել հետևյալ հավասարումը
մեծությունը կոչվում է ռադիոնուկլիդի տրոհման հաստատուն։ Դրա հակադարձ մեծությունը կոչվում է կյանքի տևողություն, ( ), որը ցույց է տալիս ժամանակը, որի ընթացքում ռադիոնուկլիդի քանակությունը նվազում է е անգամ։
Հաճախ պետք է լինում որոշել ռադիոնուկլիդի կիսատրոհման պարբերությունը իմանալով ակտիվությունը և միջուկների սկզբնական քանակությունը։ Կիսատրոհման պարբերությունը կարող ենք որոշել հետևյալ բանաձևով[1]։
Օրինակներ
- ռադիում-226-ի տեսակարար ակտիվությունը կազմում է 1 Կի/գ
- Մայրցամաքների վրա ռադոնի ծավալային ակտիվությունը կազմում է 10…100 Բք/մ³
- Չեռնոբիլի ԱԷԿ-ի մոտակայքում ցեզիում-137-ի մակերևույթային ակտիվությունը հասնում է մի քանի տասնյակ Կի/կմ²