Ցիրկոնիումի կարբիդ
Jump to navigation
Jump to search

Ցիրկոնիումի կարբիդ, ZrC, ցիրկոնիումի միացությունն ածխածնի հետ։ Մոխրագույն, դժվարահալ (3800 °C), բյուրեղական նյութ է։ Լուծվում է արքայաջրում և տաք, խիտ ծծմբական թթվում։ Օգտագործվում է որպես մետաղների դժվարահալ ծածկույթներ, հղկանյութ, խեցանյութերի բաղադրիչ։
Ստացումը
- Գազային ֆազից նստեցումով.
- Մեթոդի հիմքում ընկած է հետեևյալ ռեակցիան.
- Նստեցումը տեղի է ունենում 1700-2400°C տաքացված վոլֆրամե թելի մակերևույթի վրա։ Պրոցեսը բարձր ջերմաստիճանի տակ իրականացնելիս (մոտավորապես 2400°C) հնարավոր է լինում ստանալ միաբյուրեղային նստվածք։ Մեթանը կարող է փոխարինվել նաև տոլուոլով, բենզոլով կամ ացետիլենով։