Ֆտորիդներ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ

Ֆտորիդներ ֆտորի և այլ տարրի առաջացրած քիմիական միացություններ։ Ֆտորիդներ առաջացնում են բոլոր տարրերը, բացի հելիումից և նեոնից։ Ֆտորիդների թվին են պատկանում ինչպես երկտարր միացությունները՝ իոնային ֆտորիդները (ֆտորաջրածնական թթվի աղերը), կովալենտային ֆտորիդները (անցումային մետաղների բարձրագույն ՕԱ-ում առաջացրած ֆտորիդները) և ոչմետաղների ֆտորիդները, այնպես էլ բարդ անօրգանական միացությունները (թթուների ֆտորանհիդրիդները, կոմպլեքս ֆտորիդները, մետաղների հիդրոֆտորիդները, ֆտորացված գրաֆիտը)։

Մետաղների ֆտորիդներ

Ալկալիական, հողալկալիական և ցածր օքսիդացման աստիճանում անցումային մետաղների ֆտորդները (անցումային տարրերի և ակտինոիդների եռֆտորիդները, d-տարրերի մոնո-, երկ- և եռֆտորիդները) ունեն իոնային կառուցվածք և հանդիսանում են ֆտորաջրածնական (պլավիկյան) թթվի աղեր։ Այսպիսի իոնային ֆտորիդներին բնորոշ է խորանարդային բյուրեղացանցի բարձր էներգիական արժեք և համապատասխանաբար բարձր հալման ու եռման ջերմաստիճան, օր. CaFԿաղապար:Sub TԿաղապար:Sub = ~2530Կաղապար:SupC է։

Անցումային տարրերի օքսիդացման աստիճանի աճմանը զուգընթաց այս տարրերի առաջացրած ֆտորիդներում կապը վերածվում է կովալենտայինի և համապատասխանաբար փոխվում է ֆտորիդների հատկությունները, ինչպես օրինակ՝ ուրանի հեքսաֆտորիդը UF6 մթնոլորտային ճնշման տակ սուբլիմվում է 56,4 °C-ում և 1,44 ՄՊա ճնշման տակ հալվում է 64 °C ջերմաստիճանում։

Խորանարդային բյուրեղացանց ունեցող մետաղների ֆտորիդներում կոորդինացիոն թիվը կախված է կատիոնի չափերից՝ փոքր շառավղով կատիոնի դեպքում կոորդինացիոն թիվը 4 է (օրինակ, BeF2 ունի տետրաէդրիկ կառուցվածք), շառավղի մեծացման հետ կոորդինացիոն թիվը մեծանում է հասնելով 6-ի (օրինակ UF6 ունի օկտաէդրիկ կառուցվածք)։

Ոչմետաղների ֆտորիդներ

Ոչմետաղների ֆտորիդները հեղուկներ կամ գազեր են։ Ստացվում են ֆտորի և ոչմետաղի փոխազդությունից, մետաղի և ֆտորաջրածնական թթվի փոխազդությունից և մի շարք այլ եղանակներով։

Ֆտորիդների ստացում

  • Քիմիական տարրերի մեծ մասի ֆտորիդներ կարելի է ստանալ պարզ նյութերի փոխազդեցությունից
𝖧𝟤+𝖥𝟤𝟤𝖧𝖥
𝟤𝖥𝖾+𝟥𝖥𝟤𝟤𝖥𝖾𝖥𝟥
  • Մի շարք ֆտորիդներ կարելի է ստանալ փոխանակման ռեակցիաների միջոցով։
𝖧𝖥+𝖪𝖮𝖧𝖪𝖥+𝖧𝟤𝖮
  • Փոփոխական ՕԱ ունեցող տարրերի բարձր ՕԱ-ով ֆտորիդները ստացվում են ցածր ՕԱ-ով ֆտորիդի և ֆտորի փոխազդեցությունից։
𝖢𝗅𝖥𝟥+𝖥𝟤𝖢𝗅𝖥𝟧

Կիրառություն, կիրառության անվտանգություն

Ֆտորիդի բյուրեղներ

Ֆտորիդները լայն կիրառություն ունեն արդյունաբերությունում.

  • Ազատ ֆտորի ստացման գլխավոր աղբյուրներից մեկը կալցիումի ֆտորիդի (CaF2) էլեկտրոլիզն է.
  • Ոչմետաղների որոշ ֆտորիդներ օգտագործվում են որպես հրթիռային վառելիքի օքսիդիչներ (ClF3, ClF5):
  • Ֆտորիդները օգտագործվում են ուրանի իզոտոպային տարանջատման պրոցեսում (UF6):
  • Օպտիկական ապակու արտադրությունում (LiF, MgF2, CaF2 և այլն)։
  • Օրգանական և անօրգանական միացությունների ֆտորացման համար (CoF3, AgF, ClF5):
  • Ծծմբի հեքսաֆտորիդը (SF6) օգտագործվում է որպես գազային դիէլետկրիկ։
  • Ատամնաբուժության մեջ (օրինակ՝ ջրի ֆտորացման համար)։
  • Ջրում լուծելի բոլոր ֆտորիդները թունավոր են (բացի քիչ լուծելի ֆտորիդներից, օր. CaF2):

Գրականություն