Բորազոլ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Բորազոլ (բորազին, եռբորինեռիմիդ), քիմիական բանաձևն է B3H6N3, անգույն հեղուկ է։ Մոլեկուլը իրենից ներկայացնում է վեցանդամանի հարթ օղակ, որում բորի և ազոտի ատոմները հաջորդաբար միացված են միմյանց, նրանցից յուրաքանչյուրին միացված է մեկ ջրածնի ատոմ։ Բորազոլի մոլեկուլը իզոէլեկտրիկ է բենզոլի մոլեկուլին և ունի անալոգային կառուցվածք։ Բոր և ազոտ տարրերի ատոմների միջև ընկած հեռավորության փոքրացումը պայմանավորված է դելոկալիզացված π-էլեկտրոններով(d(B—N) = 0,144 նմ, միակի կապի դեպքում d(B—N) = 0,154 նմ)։

Հատկություններ

Բորազոլը հանդիսանում է բենզոլի անօրգանական անալոգը, այն նման է բենզոլին նաև իր ֆիզիկական հատկություններով(ագրեգատային վիճակով, եռման միջակայքով, խտությամբ և այլն)։ Իսկ քիմիական հատկություններով բենզոլն ու բորազոլը խիստ տարբերվում են, բորազոլն ավելի ռեակցիոնունակ է։ Բորազոլն օքսիդանում է օդում, ջրումում լուծելիս այն փոխազդում է ջրի հետ, առաջացնելով բորի հիդրօքսիդ(В(ОН)3), ամոնիակ(NH3) և ջրածին(H2), այն պակաս ջերմադիմացկուն է քան բենզոլը։ Ջրածնի այն ատոմները, որոնք միացած են բորի ատոմներին, կարող են տեղակալվել առանց ցիկլը քանդելու։ Բորի քլորիդի BCl3 կամ բորի բրոմիդի BBr3 ազդեցությամբ, տաքացման պայմաններում, առաջացնում է պինդ և կայուն միացություն եռհալոգենբորազոլ(B3N3H3Hal3

Ստացում

Բորազոլ կարելի է ստանալ

𝟥𝖫𝗂𝖡𝖧𝟦+𝟥𝖭𝖧𝟦𝖢𝗅𝖡𝟥𝖧𝟨𝖭𝟥+𝟥𝖫𝗂𝖢𝗅+𝟫𝖧𝟤
  • Տաքացման պայմաններում երկբորանի և ամոնիակի փոխազդեցությունից։
𝟥𝖡𝟤𝖧𝟨+𝟨𝖭𝖧𝟥𝟤𝖡𝟥𝖧𝟨𝖭𝟥+𝟣𝟤𝖧𝟤
𝟥𝖡𝖢𝗅𝟥+𝟥𝖭𝖧𝟦𝖢𝗅𝖢𝗅𝟥𝖡𝟥𝖧𝟥𝖭𝟥+𝟫𝖧𝖢𝗅
𝖢𝗅𝟥𝖡𝟥𝖧𝟥𝖭𝟥+𝟥𝖭𝖺𝖡𝖧𝟦𝖡𝟥𝖧𝟨𝖭𝟥+𝟥/𝟤𝖡𝟤𝖧𝟨+𝟥𝖭𝖺𝖢𝗅

Գրականություն

  • Карапетьянц М. Х. Дракин С. И. Общая и неорганическая химия. М.։ Химия 1994

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Բորի միացություններ Կաղապար:Արտաքին հղումներ