Բութան (նյութ)

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՉշփոթելԿաղապար:Այլ կիրառումներ Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Բութան (C4H10), օրգանական միացություն, պատկանում է ալկանների դասին։ Քիմիայում անվանումը օգտագործում են հիմնականում ն-բութան-ի նշանակման համար։ Այդ անվանումը նաև ունի ն-բութանի և նրա իզոմեր իզոբութանի CH(CH3)3 խառնուրդը։ Անվանումը առաջացել է «բութ-» արմատից ( այդ արմատը առաջացել է անգլերեն կարագաթթվի անվանումից՝ Կաղապար:Lang-en) և «-ան» վերջածանցից («-ան» վերջածանցը ցույց է տալիս, որ տվյալ նյութը ալկան է)։ Բարձր կոնցենտրացիաների դեպքում թունավոր է, բութանի ներշնչումը բերում է շնչառական համակարգի դիսֆունկցիային։ Առկա է բնական գազում, առաջանում է նավթամթերքի կրեկինգից (նավթային գազի քայքայումից)։ Որպես ածխաջրածինների ներկայացուցիչ հրավտանգ է, ունի բնորոշ հոտ և ունի թմրանյութային ազդեցություն։ Օրգանիզմի վրա ազդելու ունակությամբ պատկանում է 4-րդ կարգի վտանգավոր նյութերին (քիչ վտանգավոր է)։ Վատ է ազդում նյարդային համակարգի վրա։

Իզոմերիա

Բութանն ունի 2 իզոմեր`

Անվանում Բանաձև Հալման ջերմաստիճան, °С Եռման ջերմաստիճան, °С
ն-բութան CH3–CH2–CH2–CH3 −138,3 −0,5
իզոբութան CH(CH3)3 −159,6 −11,7

Ֆիզիկական հատկություններ

Անգույն դյուրավառ գազ է, բնորոշ հոտով։ Նորմալ ճնշման տակ, −0,5 °C - ում հեշտ սեղմվում է։ Սառում է −138 °C -ում։ Բարձր ճնշման տակ և նորմալ ջերմաստիճանում հեշտ ցնդող հեղուկ է։ Կրիտիկական ջերմաստիճանը և ճնշումը համապատասխանաբար հավասար է +152 °C և 3,797 ՄՊա։

Ստացումը և պարունակությունը

Վյուրցի ռեակցիան ընդհանուր ձևով

Պարունակվում է գազային կոնդեսատում և նավթայոին գազում (մինչև 12%)։ Հանդիսանում է կատալիտիկ և հիդրոկատալիտիկ նավթային կրեկինգի արդյունք։ Լաբորատորիայում կարելի է ստանալ Վյուրցի ռեակցիայով`

𝟤𝖢𝟤𝖧𝟧𝖡𝗋+𝟤𝖭𝖺𝖢𝟦𝖧𝟣𝟢+𝟤𝖭𝖺𝖡𝗋:

Կիրառությունը

Ազատ ռադիկալային քլորացումից առաջանում են 1-քլոր- և 2-քլորբութանների խառնուրդ։ Դրանց հարաբերությունը լավ է բացատրվում С—Н կապի ամրության տարբերությամբ 1 և 2 դիրքերում (425 և 411 կՋ/մոլ)։ Օդում լրիվ այրման դեպքում առաջանում է ածխաթթու գազ և ջուր։ Բութանը պրոպանի հետ խառնուրդով օգտագործվում է կրակայրիչներում, գազային տարրաներում։ Գազային տարրաներում պահվող գազն ունի հոտ, որովհետև պարունակում է հատուկ ավելացրաց օդորանտներ։ Այրման ջերմությունը` 1կգ - 45,7 ՄՋ (12,72 կՎտ•ժ)։

𝟤𝖢𝟦𝖧𝟣𝟢+𝟣𝟥𝖮𝟤𝟪𝖢𝖮𝟤+𝟣𝟢𝖧𝟤𝖮

Թթվածնի պակասի դեպքում այրումը ընթանում է ամորֆ ածխածնի, ածխածնի մոնօքսիդի կամ էլ դրանց խառնուրդի անջատումով՝

𝟤𝖢𝟦𝖧𝟣𝟢+𝟧𝖮𝟤𝟪𝖢+𝟣𝟢𝖧𝟤𝖮
𝟤𝖢𝟦𝖧𝟣𝟢+𝟫𝖮𝟤𝟪𝖢𝖮+𝟣𝟢𝖧𝟤𝖮

DuPont ֆիրմայի կողմից մշակվել է ն-բութանից մալիենային անհիդրիդ ստանլու եղանակ՝

𝟤𝖢𝟦𝖧𝟣𝟢+𝟩𝖮𝟤𝟤𝖢𝟦𝖧𝟤𝖮𝟥+𝟪𝖧𝟤𝖮

Ն-բութանը հումք է հանդիսանում բութիլենի, 1,3-բութադիենի ստացման համար։ Պարունակվում է մեծ օկտանային թվով բենզիններում։ Մաքուր բութանը, հատկապես իզոբութանը կարող է հանդիսանալ սառեցնող նյութ սառնարաններում։ Այդպիսի համակարգերի արտադրությունը ավելի քիչ է քան ֆրեոնայի հիմքով համակարգերի արտադրությունը։ Սննդային արդյունաբերությունում բութանն հայտնի է E943a,իսկ իզոբութանն E943b սննդային հավելանյութերի ձևով։

Բիոլոգիական ազդեցությունները

Բութանի ներշնչումը առաջացնում է խեղդոց և սրտի վատ աշխատանք։ Մաշկի վրա հայտնվելով այն կարող է առաջացնել սառեցումներ մինչև -20 °C։

Անվտանգություն

Դյուրավառ է։ Թույլատրելի սահմանային կոնցենտրացիան աշխատանքային սենյակում՝ 300 մգ/մ3։

Գրականություն

Ծանոթագրություններ

Կաղապար:ԾանցանկԿաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:Ածխաջրածիններ Կաղապար:ՀՍՀ