Զուգորդություն (կոմբինատորիկա)

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Այլ Մաթեմատիկայում, զուգորդությունը բազմություններից որոշակի անդամների առանց կրկնության ընտրությունն է, այնպես, որ ընտրված անդամների հերթականությունը կարևոր չէ։ Օրինակ, եթե տրված է երեք միրգ՝ խնձոր, նարինջ և տանձ, ապա այդ բազմությունից կարելի է ընտրել երկու տարր երեք ձևով՝ խնձոր և տանձ, խնձոր և նարինջ կամ տանձ և նարինջ։ Ֆորմալ սահմանմամբ, S բազմության որևէ k հզորությամբ և չկրկնվող անդամներով ենթաբազմությունը կոչվում է S բազմության k-զուգորդություն կամ զուգորդություն։ Այսպիսով, երկու զուգորդություններ նույնական են այն և միայն այն դեպքում, երբ դրանք ունեն նույն անդամները (անդամների հերթականությունը կարևոր չէ)։ Եթե բազմությունը ունի n տարր, ապա բազմության k-զուգորդությունների քանակը նշանակվում է (nk)-ով, C(n,k)-ով կամ Ckn-ով և հավասար է

(nk)=n(n1)(nk+1)k(k1)1,

որը կարելի է ներկայացնել ֆակտորիալի տեսքով որպես n!k!(nk)! երբ kn։ k>n դեպքում այն հավասար է զրոյի։ Այս բանաձևը կարելի է ստանալ այն փաստից, որ n տարր ունեցող S բազմության յուրաքանչյուր k-զուգորդություն ունի k! կարգավորություն, հետևաբար՝ Pkn=Ckn×k! or Ckn=Pkn/k![1]։ S բազմության բոլոր k-զուգորդությունների բազմությունը հաճախ նշանակվում է (Sk)-ով։

k-զուգորդության գաղափարը համապատասխանում է բազմությունից k անգամ առանց կրկնության անդամներ վերցնելուն։ Եթե կրկնություն թույլատրվում է, ապա այն կոչում են զուգորդություն կրկնություններով և քանակը նշանակում են (n^k)-ով կամ ((nk))-ով[2][3][4][5]։ Եթե վերևի օրինակում հնարավոր լինել մրգերից երկու հատ ընտրել, ապա հնարավոր ընտրությունների քանակը կավելանար երեքով՝ երկու խնձոր, երկու նարինջ և երկու տանձ։

Չնայած երեք մրգերի օրինակում բոլոր զուգորդությունների ցանկը կազմելը հեշտ էր, այդ խնդիրը ոչ պրակտիկ է դառնում մեծ բազմությունների դեպքում։ Օրինակ, պոկերի ձեռքը կարելի է ներկայացնել որպես 52 քաղաքարտի 5-զուգորդություն, քանի որ ձեռքում խաղաքարերն իրարից տարբեր են և հերթականությունը կարևոր չէ։ Գոյություն ունեն 2,598,960 զուգորդություններ։

k-զուգորդությունների քանակ

5 տարր ունեցող բազմության 3 տարրանոց ենթաբազմություն

Տրված n տարր ունեցող S բազմության k-զուգորդությունը հաճախ նշանակվում է (nk)-ով, C(n,k)-ով, Ckn-ով, nCk-ով, nCk-ով, Cn,k-ով կամ Cnk-ով[6] (վերջին տարբերակը տարածված է ֆրանսերեն, ռումիներեն, ռուսերեն և չինարեն գրականությունում[7][8]): Կարելի է (nk)-ը սահմանել բոլոր բնական k թվերի համար հետևյալ կերպ՝

(1+X)n=k0(nk)Xk,

ինչից պարզ է, որ

(n0)=(nn)=1,

և

(nk)=0

կամայական k > n համար։

Տեսնելու համար, որ այս գործակիցները հաշվում են S-ից k-զուգորդությունները, դիտարկենք n տարրերից բոլոր k-զուգորդությունները։ Բոլոր հնարավոր եղանակներով կարգավորենք նրանցից յուրաքանչյուրը։ Ամեն մի k-զուգորդությունից ստացվում է k! հատ n տարրերից k-կարգավորություն։ Քանի որ արդյունքում կստանանք n տարրերից բոլոր k-կարգավորությունները, հետրևաբար r!(nk)=n(n1)...(nk+1): Եվ պարզ է, որ

(nk)=n(n1)...(nr+1)k!=n!k!(nk):

n տարրերից k-զուգորդությունների քանակը կարելի է հաշվել նաև հետևյալ անդրադարձ առնչությունների միջոցով.

(nk)=(n1k1)+(n1k),

որտեղ 0 < k < n, որը հետևում է Կաղապար:Nowrap=Կաղապար:Nowrap-ից։ Այս մեթոդով կարելի է կառուցել Պասկալի եռանկյունը, որի կից թվերը կախված են հետևյալ առնչությամբ։

(nk)={(nk1)nk+1kեթե k>0(n1k)nnkեթե k<n(n1k1)nkեթե n,k>0.

Այս և (n0)=1=(nn) նույնության միջոցով կարելի է հաջորդաբար հաշվել Պասկալի եռանկյան յուրաքանչյուր տող։

Զուգորդությունների քանակը հաշվելու օրինակ

Հաշվենք ստանդարտ 52 խաղաքարտերից 5 խաղաքարտ ընտրելու բոլոր հնարավոր տարբերակների քանակը[9].

(525)=52×51×50×49×485×4×3×2×1=311,875,200120=2,598,960:

Նույն արդյունքը կարելի է ստանալ արտահայտությունը ֆակտորիալի տեսքով և համարաչին ու հայտարարը ընհանուր արտադրիչներով բաժանելու միջոցով.

(525)=52!5!47!=52×51×50×49×48×47!5×4×3×2×1×47!=52×51×50×49×485×4×3×2=(26×2)×(17×3)×(10×5)×49×(12×4)5×4×3×2=26×17×10×49×12=2,598,960.
Կամ, կարելի է օգտվել հետևյալ համարժեք հավասարումից.
(nk)=(n0)1×(n1)2×(n2)3××(n(k1))k,

որից

(525)=521×512×503×494×485=2,598,960:


Առանց կրճատման հաշվելու դեպքում ստացվում է.

(525)=n!k!(nk)!=52!5!(525)!=52!5!47!=80,658,175,170,943,878,571,660,636,856,403,766,975,289,505,440,883,277,824,000,000,000,000120×258,623,241,511,168,180,642,964,355,153,611,979,969,197,632,389,120,000,000,000=2,598,960:

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

  1. Կաղապար:Cite book
  2. Կաղապար:Harvnb
  3. Կաղապար:Harvnb also referred to as an unordered selection.
  4. Կաղապար:Cite book
  5. When the term combination is used to refer to either situation (as in Կաղապար:Harv) care must be taken to clarify whether sets or multisets are being discussed.
  6. Կաղապար:Harvnb
  7. Կաղապար:Cite book
  8. Կաղապար:Cite book
  9. Կաղապար:Harvnb