Թերմոդինամիկական աշխատանք

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Այլ կիրառումներ Թերմոդինամիկական աշխատանք, էներգիայի փոխանցման ձև, որի հետևանքով փոխվում են համակարգի արտաքին պարամետրերը։

Մեխանիկական աշխատանքը սահմանվում է հետևյալ կերպ

δA=(Fdr),

որտեղ Fուժն է, իսկ dr — անվերջ փոքր տեղաշարժը։

Թերմոդինամիկական համակարգի կողմից արտաքինի նկատմամբ կատարած աշխատանքը կարող ենք հաշվել հետևյալ բանաձևով

δA=(Fdr)=P(dsdr)=PdV,

որտեղ ds — անվերջ փոքր տարածության նորմալն է, Pճնշումն է և dV — անվերջ փոքր ծավալն է։

12 թերմոդինամիկական պրոցեսի աշխատանքը տրվում է հետևյալ բանաձևով

A=12PdV.

Աշխատանքի արժեքը կախված է այն բանից, թե ինչպես է համակարգը 1 վիճակից անցել 2 վիճակին։ Դա հեշտ է ապացուցել, եթե հաշվի առնենք, որ ֆունկցիայի ինտեգրալը հավասար է ֆունկցիայի գրաֆիկի տակի մակերեսին։ Քանի որ աշխատանքը սահմանվում է ինտեգրալի միջոցով, ապա այն կախված է պրոցեսի իրականացման ուղուց, որն էլ իր հերթին բերում է կորի գրաֆիկի փոփոխությանը, հետևաբար նաև աշխատանքի արժեքի փոփոխությանը։ Նմանատիպ մեծությունները հանդիսանում են պրոցեսի ֆունկցիաներ։

Չնայած նրան, որ ֆիզիկական քիմիայում աշխատանքի համար օգտագործում են A սիմվոլը, ըստ IUPAC-ի քիմիական ջերմադինամիկայում ավելի նպատակահարմար է օգտագործել W սիմվոլը[1][2]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ