Նատրիումի սուլֆատ
Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Նատրումի սուլֆատ, , ծծմբական թթվի նատրիումական չեզոք աղը։
Ֆիզիկական հատկությունները
Անգույն բյուրեղական նյութ է։ Հալման ջերմաստիճանն է 884 °C, խտությունը՝ 2698 կգ/մ³։ Անջուր նատրումի սուլֆատը կայուն է 32,384 °C-ից բարձր ջերմաստիճաններում։ 100 գ ջրում լուծվում է 52,9 գ։ Լուծույթից անջատվում է բյուրեղահիդրատը՝ ։
Տարածվածությունը բնության մեջ
Բնության մեջ անջուր նատրիումի սուլֆատը հանդիպում է տենարդիտ միներալի ձևով։ Բյուրեղահիդրատը՝ առաջացնում է միրաբիլիտ միներալը (գլաուբերյան աղ)։ Հանդիպում են նաև նատրիումի սուլֆատի կրկնակի աղեր մյուս սուլֆատների հետ, օրինակ՝ աստրախանիտ , գլաուբերիտ ։ Զգալի քանակով նատրիումի սուլֆատի պարունակվում է աղի լճերի նստվածքաշերտերում քլոր–սուլֆատի ձևով՝ Կարա-Բողազ-Գյոլի ծոցում։ Դրանց մեջ ջերմաստիճանը իջեցնելիս քիմիական ռեակցիա ընթանում՝
Ստացումը
Նատրիումի սուլֆատի ստացման արդյունաբերական եղանակն է՝ NaCl և H2SO4 փոխազդեցությունը հատուկ «սուլֆատային» վառարաններում (500—550 °C), միառժամանակ ստացվում է աղաթթու։
Ներկայումս այս մեթոդը չի օգտագործվում, քանի որ կա բավականաչափ մեծ քանակի հումք։ Բացի դրանից նատրիումի սուլֆատը ստացվում է որպես թափոն –ի արտադրության մեջ:
Կիրառությունը
Աշխարհում մեծ քանակով նատրոիումի սուլֆատ է օգտագործվում սինթետիկ մաքրող միջոցների արտադրության մեջ, բայց շատ երկրներում վերջին տարիներին անցում է կատարվել խտացված (կոմպակտ) լվածքի փոշիներին, որոնց արտադրության մեջ սուլֆատը կամ չի օգտագործվում, կամ օգտագործվում է քիչ քանակություններով։ Պատկեր:Sulfate clump.ogv Պատկեր:Sulfate noclump.ogv
Նատրիումի սուլֆատի օգտագործման քանակով երկրորդը՝ ապակու արտադրությունն է։ Բացի դրանից այս նյութը մեծ քանակով օգտագործվում է սուլֆատային մեթոդով ցելյուլոզայի ստացման մեջ, նաև կաշվի արդյունաբերության, մանածագործության և գունավոր մետաղագործության մեջ։
Ոչ մեծ քանակով նատրումի սուլֆատը օգտագործվում է քիմիական լաբորատորիաներում՝ որպես ջրազրկող միջոց։ Չնայած որ նա ջրազրկում է օրգանական լուծույթները ավելի դանդաղ քան մագնեզիումի սուլֆատը, շատերը նախընտրում են հենց այդ միջոցը երկու պատճառով՝ մատչելի է և հեշտությամբ է ֆիլտրվում։
Փոքր քանակությամբ նախկինում օգտագործվել է բժշկության և անասնաբուժության մեջ որպես թմրեցնող միջոց և որպես բաղադրիչ քթի լվացման միջոցներում։
Գրականություն
- Реми Г. Курс неорганической химии. Т.2. — М., 1966