Նորմալ արագացում
Jump to navigation
Jump to search

Նորմալ արագացում, կենտրոնաձիգ արագացում, կորագիծ շարժման դեպքում նյութական կետի արագացման բաղադրիչ, որն ուղղված է կետի հետագծի գլխավոր նորմալի ուղղությամբ դեպի կորության կենտրոնը։ Առաջանում է կենտրոնաձիգ ուժի ազդեցությամբ և բնութագրում է կետի արագության ուղղության փոփոխությունը։ Նորմալ արագացում թվապես հավասար է (-ն կետի գծային արագությունն է, -ն՝ հետագծի կորության շառավիղը)։ Շրջանագծով շարժման դեպքում նորմալ արագացում կարելի է հաշվել բանաձևով (-ը շրջանագծի շառավիղն է, -ն այդ շառավղի պտտման անկյունային արագությունը)։ Ուղղագիծ շարժման դեպքում նորմալ արագացում հավասար է զրոյի։