Ջերմահաղորդականություն
Ջերմահաղորդականություն, մարմնի տաք մասերից դեպի պակաս տաք մասերը ջերմության փոխանցում, որը հանգեցնում է ջերմաստիճանների հավասարեցման։ Ջերմահաղորդականությունյանը հատուկ է ջերմության փոխանցման ատոմամոլեկուլային բնույթը՝ մեծ Էներգիա ունեցող մասնիկների (մոլեկուլներ, ատոմներ, Էլեկտրոններ) էներգիայի անմիջական հաղորդումը փոքր էներգիայով մասնիկներին։
Ֆուրիեի օրենք
Իզոտրոպ միջավայրում ջերմության տարածումը ենթարկվում է Ֆուրիեի օրենքին․
- ,
որտեղ -ն՝ ջերմային հոսքի խտության վեկտորն Է, T-ն՝ բացարձակ ջերմաստիճանը, -ն՝ Ջ-յան գործակիցը, որը կախված չէ ջերմաստիճանի գրադիենտից։ Ըստ մոլեկուլային-կինետիկ տեսության, Ֆուրիեի օրենքը տեղի ունի, եթե ջերմաստիճանի հարաբերական փոփոխությունը ազատ վազքի I միջին երկարության վրա անհամեմատ փոքր է մեկից։
Խորանարդային սիմետրիայից զուրկ բյուրեղներում վեկտորը զուգահեռ չէ gradT-ին և որոշվում է։
առնչությամբ, որտեղ երկրորդ սեռի տենզոր է։ Միավորների միջազգային համակարգում A-ն չափվում է վտ/(մ*K)-ով։
Իդեալական գազ
Իդեալական գազի համար, որի մոլեկուլներն ունեն միայն համընթաց շարժման էներգիա, A-ն տրվում է։
արտահայտությամբ, որտեղ -ն գազի խտությունն է, -ն՝ միավոր զանգվածի ջերմունակությունը հաստատուն ծավալի դեպքում, -ն՝ մոլեկուլների շարժման միջին արագությունը։ Քանի որ l~l/p, իսկ p~p (p-ն գազի ճնշումն է), ուստի իդեալական գազի A-ն կախված չէ ճնշումից։ Բազմատոմ մոլեկուլներից կազմված գազի A-ն հաշվելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև մոլեկուլների ներքին ազատության աստիճանները։ Խիտ գազերում և հեղուկներում, որտեղ միջմոլեկուլային միջին հեռավորությունը մոլեկուլի չափերի կարգի մեծություն է, միջմոլեկուլային ուժեղ փոխազդեցության առկայությունը նպաստում է ջերմության ավելի արագ փոխանցմանը (հեղուկում այն տարածվում է ձայնի արագությամբ)։ Պինդ մարմինների Ջ-յան բնույթը, մարմնի տեսակից կախված, տարբեր է։ Մետաղներն ունեն բարձր Ջ․, որը կապված է դրանց բարձր էլեկտրահաղորդականության հետ, այսինքն՝ պայմանավորված է հիմնականում հաղորդականության էլեկտրոնների շարժմամբ և փոխազդեցությամբ։
Վիդեման-Ֆրանցի օրենք
Մետաղների A-ի ջերմաստիճանային կախումը կարելի է հետագոտել, օգտվելով Վիդեման-Ֆրանցի օրենքից․
(σ-ն էլեկտրահաղորդականության գործակիցն է)։ Բարձր ջերմաստիճաններում t ջերմաստիճանի նվազման հետ այն սկսում է ավելի արագ աճել և շատ ցածր ջերմաստիճաններում ձգտում է օ0 հաստատուն մեծության։ Ուստի A-ն բարձր ջերմաստիճաններում հաստատուն է, իսկ ցածր ջերմաստիճաններում՝ ուղիղ համեմատական T-ին։ Ոչ մետաղական բյուրեղներում (դիէլեկտրիկ, մաքուր կիսահաղորդիչ՝ ցածր ջերմաստիճաններում) ջերմության փոխանցումը կատարվում է ֆոտոններով։ A-ի որոշման համար կարելի է օգտվել
- ,
բանաձևից, որտեղ v-ը ֆոնոնի միջին արագությունն է, c-ն՝ ցանցային ջերմունակությունը։ Միջին և բարձր ջերմաստիճաններում։ -ը սահմանափակվում է ֆոնոն-ֆոնոն փոխազդեցությամբ և բավական բարձր ջերմաստիճաններում հակադարձ համեմատական է դառնում T-ին։ l-ի ջերմաստիճանային կախումը Т-ի նվազման դեպքում կարելի է ներկայացնել l~exp(T*/T) տեսքով, որտեղ T*-ն յուրաքանչյուր բյուրեղի համար բնութագրական ջերմաստիճանն է։ Ցածր ջերմաստիճաններում l-ը խիստ մեծանալով, ձգտում է մի հաստատունի, որը որոշվում է բյուրեղի չափերով։ Հաշվի առնելով ցանցային ջերմունակության ջերմաստիճանային կախումը, A-ի կախումը T-ից տարբեր տիրույթներում կարելի է ներկայացնել կորով։
Տարբեր նյութերի ջեմահաղորդականության տարաձևություններ

| Նյութեր | Ջերմահաղորդականություն, Վտ/(Մ·Կ) |
|---|---|
| Գրաֆեն | 4840±440 — 5300±480 |
| Ալմաստ | 1001—2600 |
| Գրաֆիտ | 278,4—2435 |
| Սիլիցիումի կարբիդ | 490 |
| Արծաթ | 430 |
| Պղինձ | 401 |
| Բելիումի օքսիդ | 370 |
| Ոսկի | 320 |
| Ալյումին | 202—236 |
| Ալյումինի նիտրիդ | 200 |
| Բորի նիտրիդ | 180 |
| Սիլիցիում | 150 |
| Արույր | 97—111 |
| Քրոմ | 93,7 |
| Երկաթ | 92 |
| Պլատին | 70 |
| Անագ | 67 |
| Ցինկի օքսիդ | 54 |
| Պողպատ | 47 |
| Կապար | 35,3 |
| Քվարց | 8 |
| Գրանիտ | 2,4 |
| Բազալտ | 1,3 |
| Ապակի | 1-1,15 |
| Սիլիցիումօրգանական ջերմահաղօրդականությն մածուկ | 0,7 |
| Ջուրը նորմալ պայմաններում | 0,6 |
| Աղյուս | 0,2—0,7 |
| Սիլիկոննի յուղ | 0,16 |
| Փրփուր | 0,05—0,3 |
| Փայտ | 0,15 |
| Նավթային յուղեր | 0,12 |
| Թարմ ձյուն | 0,10—0,15 |
| Պոլիպրոպիլեն | 0,038-0,052 |
| Էքստրուդացված Պենոպլաստ (горючесть Г1 и Г4 | 0,032-0,034 |
| Ապակի | 0,032-0,041 |
| Քարե բամբակ | 0,034-0,039 |
| Օդ (300 K, 100 կՊաս) | 0,022 |
| Վակուում (բացարձակ) | 0 (խիստ) |