Ցիրկոնիումի կարբիդ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ

Ցիրկոնիումի կարբիդ

Ցիրկոնիումի կարբիդ, ZrC, ցիրկոնիումի միացությունն ածխածնի հետ։ Մոխրագույն, դժվարահալ (3800 °C), բյուրեղական նյութ է։ Լուծվում է արքայաջրում և տաք, խիտ ծծմբական թթվում։ Օգտագործվում է որպես մետաղների դժվարահալ ծածկույթներ, հղկանյութ, խեցանյութերի բաղադրիչ։

Ստացումը

  • Գազային ֆազից նստեցումով.
Մեթոդի հիմքում ընկած է հետեևյալ ռեակցիան.
𝖹𝗋𝖢𝗅𝟦+𝖢𝖧𝟦+𝖧𝟤  𝖹𝗋𝖢+𝟦𝖧𝖢𝗅+𝖧𝟤
Նստեցումը տեղի է ունենում 1700-2400°C տաքացված վոլֆրամե թելի մակերևույթի վրա։ Պրոցեսը բարձր ջերմաստիճանի տակ իրականացնելիս (մոտավորապես 2400°C) հնարավոր է լինում ստանալ միաբյուրեղային նստվածք։ Մեթանը կարող է փոխարինվել նաև տոլուոլով, բենզոլով կամ ացետիլենով։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Անավարտ Կաղապար:ՀՍՀ