Պոտենցիալի տեսություն

testwiki-ից
13:40, 13 մարտի 2024 տարբերակ, imported>ԱշոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Պոտենցիալի տեսություն, մաթեմատիկայի բաժին, որն ուսումնասիրում է սուբհարմոնիկ ֆունկցիաներ, ունակություններ, չափի ցրումներ՝ տարբեր տեսանկյուններից և այլ հարակից հարցեր։

Պոտենցիալ դաշտեր

Պոտենցիալի տեսությունը առաջացել է մաթեմատիկական ֆիզիկայի այն բաժնից, որն ուսումնասիրում է մարմինների, լիցքերի և այլ օբյեկտների առաջացրած ուժային դաշտեր։ Ուժային դաշտը (վեկտորական դաշտը

a(x,y,z,)=[a1(x,y,z),a2(x,y,z),a3(x,y,z)]

կոչվում է պոտենցիալ դաշտ, եթե գոյության ունի այնպիսի սկալյար v(x,y,z) ֆունկցիա (որն անվանում են a դաշտի պոտենցիալ ֆունկցիա) որ՝

vx=a1, vy=a2, vz=a3:

Պոտենցիալ դաշտեր են, մասնավորաբար, գրավիտացիոն դաշտը, էլեկտրաստատիկ դաշտը և այլն։ Օրինակ՝ A=(a1,a2,a3) կետում կենտրոնացված m զանգվածը իր շուրջը ստեղծում է ուժային դաշտ, որի պոտենցիալ ֆունկցիան (նյուտոնյան պոտենցիալ) ունի հետևյալ տեսքը՝

V(B)=γm|AB|

որտեղ B=(b1,b2,b3), իսկ |AB|=(a1b1)2+(a2b2)2+(a3b3)2A և B կետերի հեռավորությունն է, γ-ն՝ գրավիտացիոն հաստատունը։

Մի քանի կետերում կենտրոնացված զանգվածների ստեղծած ուժային դաշտի պոտենցիալը հավասար է առանձին զանգվածների ստեղծած ուժային դաշտերի պոտենցիալների գումարին։

Եթե զանգվածը բաշխված է ρ խտությամբ, ապա դրա ստեղծած ուժային դաշտի ․ պոտենցիալ ֆունկցիան ունի հետևյալ տեսքը՝

V(B)=γρ(A)dA|AB|

Այն V(B) ֆունկցիաները, որոնք կարելի է ներկայացնել վերը գրված տեսքով (ρ-ն ոչ բացասական ֆունկցիա է), սուբհարմոնիկ են․ այս է պատճառը, որ սուբհարմոնիկ ֆունկցիաներն ընդհանրապես պոտենցիալի տեսության ուսումնասիրության կարևորագույն օբյեկտներից են։

1960-ական թվականներին պարզվեց, որ պոտենցիալի տեսության որոշ բաժիններ («Մաքսիմումի սկզբունքին» բավարարող կորիզների հետազոտություններ) և հավանականությունների տեսության որոշ բաժիններ (Մարկովյան պրոցեսների և կիսախմբերի տեսություն) իրականում միասնական տեսություն են։

Կիրառություններ

Պոտենցիալի տեսությունն ունի մի շարք կիրառություններ, օրինակ՝ օգտակար հանածոների հայտնաբերման և դրանց քանակի գնահատման համար օգտվում են գրավիմետրիայի մեթոդից, որի տեսական հիմքը պոտենցիալի տեսության հակադարձ խնդիրն է. այն է, գտնել մարմնի ձևը և խտությունը՝ ունենալով մարմնի՝ իրենից դուրս ստեղծած դաշտի պոտենցիալը։

Կաղապար:ՀՍՀ