Պոտենցիալ դաշտ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Պոտենցիալ դաշտ, պահպանողական դաշտ, վեկտորական դաշտ, որի շրջանառությունը (ցիրկուլյացիան) ցանկացած փակ հետագծով հավասար է զրոյի։ Եթե պոտենցիալ դաշտը ուժային դաշտ է, նշանակում է, որ դաշտի ուժերի աշխատանքը փակ հետագծի երկայնքով հավասար է զրոյի։

Պոտենցիալ դաշտի համար գոյություն ունի այնպիսի միարժեք a(M) ֆունկցիա (դաշտի պոտենցիալ), որ

a=gradϕ)

Եթե պոտենցիալ դաշտ տրված է Ω միակապ տիրույթում, ապա այդ դաշտի պոտենցիալը կարող է որոշվել

u=AM(a,t)dl

բանաձևով, որտեղ AM-ը Ω տիրույթի A սևեռված կետը M-ին միացնող ցանկացած ողորկ կոր է, tAM կորի շոշափողի միավոր վեկտորն է, 1-ը՝ AM աղեղի երկարությունը՝ A կետից հաշված։ Եթե a(M)-ը պոտենցիալ դաշտ է, ապա

rota=0։

Ճիշտ է և հակառակը, եթե rota=0 և դաշտը արված է միակապ տիրույթում ու դիֆերենցելի է, ապա a(M)-ը պոտենցիալ դաշտ է։

Օրինակներ

էլեկտրաստատիկ դաշտը, ձգողության դաշտը, արագությունների դաշտը անմրրիկ շարժման դեպքում։

Տես նաև

Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ


Կաղապար:Անավարտ