Պոլիտրոպ պրոցես

testwiki-ից
17:33, 30 դեկտեմբերի 2016 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search
Պոլիտրոպ պրոցեսի վարքը պոլիտրոպի ցուցիչի փոփոխության դեպքում՝ հիմնական թերմոդինամիկական պրոցեսները։

Պոլիտրոպ պրոցես (Կաղապար:Lang-gr πολίτροπος; բազմակողմանի, բազմակերպ, պոլի․․․ և τρόπος; պտույտ, ուղղություն), ֆիզիկական համակարգի վիճակի փոփոխման այնպիսի պրոցես, որի դեպքում հաստատուն է մնում ջերմունակությունը։ Թերմոդինամիկական դիագրամներում պոլիտրոպ պրոցեսի պատկերող կորը կոչվում է պոլիտրոպ։ Շրջելի պոլիտրոպ պրոցեսի պարզագույն օրինակը իդեալական գազի վիճակի փոփոխման պոլիտրոպ պրոցեսն է, որը բավարարում է

pVn=const

հավասարմանը (p-ն գազի ճնշումն է, V-ն՝ ծավալը, n-ը՝ պոլիտրոպի ցուցիչը)։ Պոլիտրոպ պրոցեսի մասնավոր դեպքերն են ադիաբատ պրոցեսը, իզոբար պրոցեսը, իզոթերմ պրոցեսը և իզոխոր պրոցեսը։ Պոլիտրոպ պրոցեսի հասկացությունից լայնորեն օգտվում են տեխնիկական թերմոդինամիկայում՝ ջերմային շարժիչների աշխատանքային ցիկլերը հետազոտելիս։

Կաղապար:ՀՍՀ


Կաղապար:Անավարտ