Իզոթերմ պրոցես


Իզոթերմ պրոցես, որի դեպքում հաստատուն է մնում համակարգի ջերմաստիճանը ։ Ծավալի տեղափոխման ժամանակ համակարգն աշխատանք է կատարում։ Իզոթերմ պրոցեսում կարող է փոխվել համակարգի էներգիան՝ պայմանավորված մասնիկների փոխազդեցության պոտենցիալ էներգիայի փոփոխությամբ։ Եթե համակարգն իդեալական գազ է, ապա նրա ներքին էներգիան կախված է միայն ջերմաստիճանից, ուստի՝ իզոթերմ պրոցեսում այն մնում է հաստատուն՝ և ։ Համաձայն ջերմադինամիկայի առաջին օրենքի՝ այս դեպքում
Եթե գազը ջերմաքանակ ստանում է, ապա այն կատարում է դրական աշխատանք՝ , իսկ եթե գազը շրջապատին ջերմաքանակ է տալիս՝ , ապա այն բացասական աշխատանք է կատարում։ Ջերմունակության սահմանումից հետևում է, որ տրված ջերմաքանակի հաշվին որքան փոքր է ջերմաստիճանի փոփոխությունը, այնքան մեծ է համակարգի ջերմունակությանը։ Մասնավորապես, եթե համակարգին ջեմաքանակ հաղորդելիս նրա ջերմաստիճանը չի փոխվում՝ , ապա նրան կարելի է վերագրել անվերջ մեծ ջերմունակություն։ Այդպիսի ջերմունակությամբ օժտված համակարգը կատարում է թերմոստատի դեր, այսինքն՝ ապահովում է ջերմաստիճանի հաստատունությունը ջերմահաղորդման պրոցեսում[1]։
Տես նաև
Ծանոթագրություններ
Կաղապար:Ծանցանկ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Ֆիզիկա-անավարտ
- ↑ Ֆիզիկայի 11-րդ դասարանի դասագիրք