Իզոխոր պրոցես

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Ջերմային պրոցեսներ

Իդեալական գազում իզոպրոցեսների գրաֆիկներ
P(V) Կախումը իզոխոր պրոցեսի ժամանակ

Իզոխոր պրոցես (< իզո... և Կաղապար:Lang-grc — գրաված տեղ, տարածություն), թերմոդինամիկական պրոցես, որն ընթանում է առանց համակարգի ծավալի փոփոխության՝ V=const և ΔV=0, ուստի՝ համակարգի կատարած աշխատանքը՝ A=PΔV=0։ Այս դեպքում ջերմադինամիկայի առաջին օրենքից կստանանք՝

ΔU=Q

Եթե համակարգը ջերմաքանակ ստանում է՝ Q>0, ապա նրա ներքին էներգիան մեծանում է ստացված ջերմաքանակի չափով, իսկ եթե համակարգը շրջապատին (այլ մարմինների) ջերմաքանակ է տալիս Q<0, ապա նրա ներքին էներգիան տված ջերմաքանակի չափով փոքրանում է։ Այս C=cm և Q=mc(t2t1)=mcΔt բանաձևերից ջերմունակության համար կստանանք՝

C=Q/Δt=Q/ΔT,

որտեղ Δt=ΔT-ն համակարգի ջերմաստիճանի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում։ Քանի որ ջերմաքանակը պրոցեսի ֆունկցիա է, ապա պրոցեսի ձևից կախված կլինի նաև ջերմունակությունը։ Մասնավորապես իզոխոր պրոցեսում Q=ΔU, հետևաբար՝

CV=ΔU/ΔT

որտեղ CV-ով նշանակված է համակարգի ջերմունակությունը, երբ ծավալը հաստատուն է։ Եթե համակարգը միատոմ իդեալական գազ է, ապա, այս U = 1½m/MNAKBT = 1½m/MRT = 1½νRT բանաձևից, ջերմունակության համար կստանանք՝

cvμ32mMR=32vR,

որտեղ v-ն նյութի քանակն է։ Մասնավորապես, մեկ մոլ իդեալական գազի ջերմունակությունն իզոխոր պրոցեսում՝ cvμ3R/2[1]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:ՀՍՀ

  1. Ֆիզիկայի 11-րդ դասարանի դասագիրք