Ազիդաջրածնական թթու

testwiki-ից
15:09, 18 փետրվարի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ

Ազիդաջրածնական թթվի վերախմբավորում

Ազիտաջրածնական թթու, HN3 ազոտի և ջրածնի միացություն է, միահիմն, թույլ թթու, անգույն, խիստ պայթունավտանգ (կարող է պայթել տաքացնելիս, հարվածելիս կամ շփելիս) սուր հոտով հեղուկ է։ Խիստ թունավոր է։ Հալման ջերմաստիճանը՝ –80 °C, եռմանը՝ 37 °C։ Նոսր ջրային լուծույթներում կայուն է։ Օքսիդիչ է։ Գործնական կիրառություն ունեն միայն ազոտաջրածնական թթուների աղերը՝ ազիդները։ Այս թթվի լավ լուծելի աղերը ևս խիստ թունավոր միացություններ են։ Թունավորման մեխանիզմը նման է ցիանիդներն (ցիտոքրոմների արգելափակում)։

Քիմիական հատկություններ

Այս նյութի ջրային լուծույթը պայթունավտանգ չէ։ Սակայն երկար ժամանակ թողնելիս այն քայքայվում է, առաջացնելով ազոտ և հիդրօքսիլամին։

𝖧𝖭𝟥+𝖧𝟤𝖮𝖭𝟤+𝖭𝖧𝟤𝖮𝖧

Ջրային լուծույթում ազիդաջրածնական թթուն ցուցաբերում է թույլ թթվային հատկություններ(pKa)=4,59)։ Այն թթվային ուժով մոտ է քացախաթթվին։ Լուծույթներում այն դիսոցվում է, առաջացնելով իոններ։

𝖧𝖭𝟥𝖧++N𝟥

Այս թթուն ցուցաբերում է օքսիդիչ հատկություններ։ Մետաղների հետ փոխազդելիս առաջացնում են համապատասխան աղեր, ազոտ և ամոնիակ։

𝖢𝗎+𝟥𝖧𝖭𝟥𝖢𝗎(𝖭𝟥)𝟤+𝖭𝟤+𝖭𝖧𝟥

Այս թթվի աղերը կոչվում են ազիդներ։ Հատկապես կայուն են ալկալիական մետաղների իոնային ազիդները, բացառությամբ լիթիումի ազիդի (LiN3)։ HN3-ի և HCl-ի խառնուրդը նման է արքայաջրին։ Այս խառնուրդը կարող է լուծել ոսկին և պլատինը, անջատված քլորի հաշվին։

𝖧𝖭𝟥+𝟥𝖧𝖢𝗅𝖭𝖧𝟦𝖢𝗅+𝖢𝗅𝟤+𝖭𝟤

Ստացումը

Ազիդաջրածնական թթուն կարելի է ստանալ օրթոֆոսֆորական թթվի և նատրիումի ազիդի փոխազդեցությունից, որը կարելի սինթեզել նատրիումի ամիդից։

𝟤𝖭𝖺𝖭𝖧𝟤+𝖭𝟤𝖮𝖭𝖺𝖭𝟥+𝖭𝖺𝖮𝖧+𝖭𝖧𝟥
𝟥𝖭𝖺𝖭𝟥+𝖧𝟥𝖯𝖮𝟦𝟥𝖧𝖭𝟥+𝖭𝖺𝟥𝖯𝖮𝟦

Ազիդաջրածնական թթուն կարելի է ստանալ հիդրազինի(N2H4) և ազոտային թթվի(HNO2) փոխազդեցությունից, ծծմբական թթվի(H2SO4) և մետաղի ազիդի փոխազդեցությունից, ացիլազիդի հիդրոլիզից։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

  • Карапетьянц М. Х., Дракин С. И. Общая и неорганическая химия. — М.։ Химия, 1994.
  • Ахметов Н. С. Общая и неорганическая химия. — М.։ Высшая школа, 2001.

Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ