Ազիդաջրածնական թթու

Ազիտաջրածնական թթու, HN3 ազոտի և ջրածնի միացություն է, միահիմն, թույլ թթու, անգույն, խիստ պայթունավտանգ (կարող է պայթել տաքացնելիս, հարվածելիս կամ շփելիս) սուր հոտով հեղուկ է։ Խիստ թունավոր է։ Հալման ջերմաստիճանը՝ –80 °C, եռմանը՝ 37 °C։ Նոսր ջրային լուծույթներում կայուն է։ Օքսիդիչ է։ Գործնական կիրառություն ունեն միայն ազոտաջրածնական թթուների աղերը՝ ազիդները։ Այս թթվի լավ լուծելի աղերը ևս խիստ թունավոր միացություններ են։ Թունավորման մեխանիզմը նման է ցիանիդներն (ցիտոքրոմների արգելափակում)։
Քիմիական հատկություններ
Այս նյութի ջրային լուծույթը պայթունավտանգ չէ։ Սակայն երկար ժամանակ թողնելիս այն քայքայվում է, առաջացնելով ազոտ և հիդրօքսիլամին։
Ջրային լուծույթում ազիդաջրածնական թթուն ցուցաբերում է թույլ թթվային հատկություններ(pKa)=4,59)։ Այն թթվային ուժով մոտ է քացախաթթվին։ Լուծույթներում այն դիսոցվում է, առաջացնելով իոններ։
Այս թթուն ցուցաբերում է օքսիդիչ հատկություններ։ Մետաղների հետ փոխազդելիս առաջացնում են համապատասխան աղեր, ազոտ և ամոնիակ։
Այս թթվի աղերը կոչվում են ազիդներ։ Հատկապես կայուն են ալկալիական մետաղների իոնային ազիդները, բացառությամբ լիթիումի ազիդի (LiN3)։ HN3-ի և HCl-ի խառնուրդը նման է արքայաջրին։ Այս խառնուրդը կարող է լուծել ոսկին և պլատինը, անջատված քլորի հաշվին։
Ստացումը
Ազիդաջրածնական թթուն կարելի է ստանալ օրթոֆոսֆորական թթվի և նատրիումի ազիդի փոխազդեցությունից, որը կարելի սինթեզել նատրիումի ամիդից։
Ազիդաջրածնական թթուն կարելի է ստանալ հիդրազինի(N2H4) և ազոտային թթվի(HNO2) փոխազդեցությունից, ծծմբական թթվի(H2SO4) և մետաղի ազիդի փոխազդեցությունից, ացիլազիդի հիդրոլիզից։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Карапетьянц М. Х., Дракин С. И. Общая и неорганическая химия. — М.։ Химия, 1994.
- Ахметов Н. С. Общая и неорганическая химия. — М.։ Высшая школа, 2001.