Ազատ էներգիա
Jump to navigation
Jump to search
Կաղապար:Sidebar with collapsible lists
Ազատ էներգիա, համակարգի ներքին էներգիայի այն մասը, որի հաշվին աշխատանք է կատարվում իզոթերմ պրոցեսի ժամանակ։
- Ազատ էներգիա թերմոդինամիկական ֆունկցիա է և որոշվում է
բանաձևով։ Այստեղ -ն համակարգի ներքին էներգիան է, -ը՝ էնտրոպիան, -ն՝ բացարձակ ջերմաստիճանը։ Եթե համակարգը մի վիճակից իզոթերմորեն անցնում է մյուսին, ապա ազատ էներգիայի փոփոխությունը մեծ է (անդարձելի պրոցեսների համար) կամ հավասար (դարձելի պրոցեսների համար) համակարգի կատարած մակրոսկոպիկ աշխատանքին։
Իզոթերմ պրոցեսների ժամանակ մակրոսկոպիկ աշխատանքը չափվում է ոչ թե ներքին էներգիաների, այլ ազատ էներգիաների տարբերությամբ, որովհետև հաստատուն ջերմաստիճան պահպանելու համար անհրաժեշտ է լրացուցիչ էներգիայի փոխանակում համակարգի և միջավայրի միջև։