Ազատ վազքի երկարություն
Կաղապար:Անաղբյուր Ազատ վազքի երկարություն, մասնիկի (մոլեկուլի, ատոմի, տարրական մասնիկի) անցած ճանապարհը ուրիշ մասնիկների հետ երկու հաջորդական բախումների միջև։
Ազատ վազքի միջին երկարությունը կինետիկական տեսության մեջ
Ազատ վազքի երկարությունը միկրոմասնիկների, օրինակ՝ մոլեկուլների քաոսային շարժման հետևանքով փոփոխվում է, ուստի օգտվում են ազատ վազքի միջին երկարությունից, որը գազի կինետիկական տեսության մեջ այն միջին ճանապարհն է, որը մոլեկուլն անցնում է այլ մոլեկուլների հետ երկու հաջորդական բախումների միջև։ Տրված ճնշման և ջերմաստիճանի դեպքում ազատ վազքի միջին երկարությունը բնութագրական է գազի բոլոր մոլեկուլների համար և որոշվում է միջին արագության () և ժամանակի միավորում բախումների () հարաբերությամբ՝
ո-ը մասնիկների թիվն է ծավալի միավորում (կոնցենտրացիան), իսկ σ-ն՝ բախումների էֆեկտիվ կտրվածքը։ Ազատ վազքի երկարությունը կարելի է արտահայտել մետրերով՝
որտեղ kB-ն Բոլցմանի հաստատունն է, T-ն՝ ջերմաստիճանը կելվիններով, p-ն՝ ճնշումը պասկալներով, իսկ d-ն՝ գազի մասնիկների տրամագիծը մետրերով։
Հետևյալ աղյուսակում բերված են ազատ վազքի երկարության որոշ արժեքներ օդի համար, սենյակային ջերմաստիճանում, տարբեր ճնշումների դեպքում։
| Վակուումի աստիճանը | Ճնշում | Մոլեկուլ/սմ3 | Մոլեկուլ/մ3 | Ազատ վազքի միջին երկարություն |
|---|---|---|---|---|
| Արտաքին ճնշում | 1013 | 2.7 × 1019 | 2.7 × 1025 | 68 նմ |
| Ցածր վակուում | 300 – 1 | 1019 – 1016 | 1025 – 1022 | 0.1 – 100 մկմ |
| Միջին վակուում | 1 – 10−3 | 1016 – 1013 | 1022 – 1019 | 0.1 – 100 մմ |
| Բարձր վակուում | 10−3 – 10−7 | 1013 – 109 | 1019 – 1015 | 10 ամ – 1 կմ |
| Գերբարձր վակուում | 10−7 – 10−12 | 109 – 104 | 1015 – 1010 | 1 կմ – 105 կմ |
| Խիստ բարձր վակուում | <10−12 | <104 | <1010 | >105 կմ |